...

Ծերուկն անտանելի է դառնում

Ծերուկն անտանելի է դառնում

«Նկարեք ոստիկաններին, թող իրենց երեխաները իմանան՝ իրենց հայրը ոնց է փող վաստակում». Վազգեն Մանուկյան:

«ՉԻ». Չէ, ծերունին իսկապես անտանելի է դարձել: Ամբողջովին կտրվել է իրականությունից և իրեն թվում է, թե կարող է 76 տարեկանում զրոյից սկսել կյանքը:

Մանուկյանը չի գիտակցում, որ այն ոստիկանները, որոնք այսօր բռնություն են կիրառում, հաստատապես ավելի մեծ քանակի և որակի բռնություն են կիրառել իրենց իշխանության տարիներին: Հետևաբար երեխաները կտեսնեն և կարձանագրեն, որ հայրերը ահագին փոխվել և բավական տոլերանտ են դարձել:

Մանուկյանը մոռացել է, թե իրենց ոստիկանությունը ինչ էր անում 2004 թվականի ապրիլի 12-ին, 2007 թվականի աշնանը, 2008 թվականի մարտի 1-ին և հետո՝ Էլեկտրիկ Երևանի օրերին ու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ:

Հասկանալի է, որ տարիքն իրենն է ասում, բայց կողքից գոնե աներձագները պետք է հուշեն, որ լինելով Հանրային խորհրդի նախագահ՝ երբեք չի դատապարտել ոստիկանության կազմակերպած վայրագությունները:

Հ.Գ. Ոստիկանությունը ճիշտ կանի պատասխանի Մանուկյանին: Թվերով ներկայացնի, թե որքան ոստիկան է մասնակցել վերջին պատերազմին, որքան զոհ ու հաշմանդամ կա իրենց շարքերում, իսկ վերջում էլ հռետորական հարց հնչեցնի՝ քո երեխաներն էլ կասեն հայրիկը գործի՞ է գնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ