...

Չասենք, թե անվճար պանիրը որտեղ է լինում

Չասենք, թե անվճար պանիրը որտեղ է լինում

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պետք է անել, որ բանակը վերականգնվի, պատասխանել է, որ պետք է բանակը կառուցենք այնպես, ինչպես 1991-92 թվականներին, պետք է շատ զենք և զինամթերք ձեռք բերենք.

«Մասամբ անվճար, մասամբ էժան գներով պետք է Ռուսաստանից զենք վերցնենք: Շատ կարևոր են նաև դաշնակիցները, մեր գլխավոր դաշնակիցը հիմա Ռուսաստանն է և մոտակա հինգ տարում այդպես է լինելու: Պետք է դպրոցական կրթության մեջ վերականգնել հայրենասիրությունը, այն, ինչ արել ենք 1990-ականներին: Ես տեսնում եմ շատ երկրներ, որոնք շահագրգռված կլինեին, որ այդ տարածաշրջանում Հայաստանը լիներ ուժեղ, պետք է օգտվել այդ երկրների օգնությունից ևս»:

«ՉԻ». Այ, որ Վազգեն Մանուկյանը նաև ասեր, թե Ռուսաստանը մեզ ինչու պետք է անվճար զենք տա, ամեն ինչ տեղը կընկներ: Որպես ի՞նչ տա: Թե որ տվող լիներ, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք կտար: Նրանք էլ հո ռուսամետ գործիչներ էին համարվում: Զենք տվել է միայն փողի դիմաց: Փող չի եղել, վարկի դիմաց է տվել: Բա հիմա՞ ինչու պիտի փողով չտա:

Կամ ո՞ւմ էր պետք Քոչարյանի ռուսամետությունը, եթե նրա օրոք Ռուսաստանը պարտքի դիմաց մեր ատոմակայանն էր վերցնում, գազաէներգետիկ համակարգը: Թե որ այդքան խելոք էիք, այնպես անեիք, զրոյացներ այդ պարտքը: Ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց: Գազի դիմաց գրեթե 450 մլն դոլար պարտք ունեինք Թուրքմենստանին, «եսիմ ինչ արեց», սարքեց 30 միլիոն պարտք: 

Սրանց թվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվում էր անվճար ռուսական զենք բերել Հայաստան, իրենց էլ է հաջողվելու: Щас! Հաջողվեր, վերջին 20 տարում կանեիք: 

Տեր-Պետրոսյանը այնպիսի քաղաքականություն էր իրականացնում, որի արդյունքում Ռուսաստանի հետ շահերի համադրում էր լինում, Ռուսաստանի հետ իրավահավասար, գործընկերային հարաբերություններ էին հաստատվում՝ ամենաբարձր մակարդակի: Բա դուք ի՞նչ քաղաքականություն եք իրականացրել: Կերել եք, պարտք եք կուտակել, մի բան նվիրել Ռուսաստանին: Ինչպես հայտնի ֆիլմում. украл, выпил, в тюрьму! Романтика! Սրանից ավել բան չեք կարողացել մոգոնել: 

Ինչ վերաբերում է հայրենասիրության դասերին, ապա այսպես թե այնպես, 20 տարի է, հայրենասիրության դասեր եք տվել, էլ ինչների՞ս է պետք դա դպրոցում: Շարունակեք նույն կերպ դասեր տալ: Դա միակ բանն է, որ ձեզ մոտ լավ է ստացվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   883 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ