...

Չհամեմատվես

Չհամեմատվես

ՀՅԴ պաշտոնական կայքը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցելության ժամանակ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ նրան հարցրել են Արցախի շրջափակման մասին: Մակրոնը պատասխանել է. «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել և գործադրում, քան նույն ինքը՝ Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»: 

«ՉԻ». Պահ, Մակրոնն էլ համեմատելու բան է գտել: Ասա, էդ ե՞րբ է Փաշինյանը Ալիևի վրա ճնշում գործադրել, որ մի հատ էլ իրենից ավելի շատ ճնշես: 

Իսկ այ էն մյուս ասածն ավելի հետաքրքիր է. փաստորեն, Մակրոնը պարզ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում հստակ կեցվածք ու պատգամ չունի: Ու այդ հարցում մեր ղեկավարը պրոբլեմ է: Այսինքն՝ ավելի շատ խնդիր է ստեղծում, քան լուծում:

Հեսա Տարոն Չախոյանը կչախի Մակրոնին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ