...

Դասդ չես սովորել

Դասդ չես սովորել

ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է. «Հետաքրքիր է հանրությունը. գրեթե երբեք դասեր չի քաղում պատմությունից: 

Առնվազն 20-21րդ դդ. պատմությունը ցույց է տալիս, որ պետությունները (հատկապես փոքրերը), գրեթե երբեք չեն շահում հեղափոխություններից:

Անկախ այն բանից, թե որքան են արտաքին ուժերի մասնակցությունը այս կամ այն հեղափոխությանը, փաստ է, որ դրանք տեղի են ունենում իշխանությունների լուրջ թերացումների պատճառով: Արտաքին ուժերն էլ օգտվում են հանրային հիմնավոր դժգոհություններից՝ օգնելով իշխանության գալ իրենց համար հարմար խմբերի»:

«ՉԻ». Համարյա լավ խոսքեր են: Բայց մի հատ հարց տանք Արսեն Ջուլֆալակյանին. իսկ ինքդ դասեր քաղե՞լ ես պատմությունից՝ հաշվի առնելով այ էս քո ասածները հեղափոխությունների մասին:

Ինքը 2018-ի հեղափոխությունից հետո ՔՊ ցուցակով խորհրդարան մտավ, 2020-ի պատերազմից հետո փոշմանեց, դուրս եկավ խմբակցությունից կամ պատգամավորական մանդատը վայր դրեց: Սա նորմալ է, շատերն են հեղափոխական մթնոլորտից արբեցած միացել նոր իշխող ուժին, հիասթափվել, հեռացել: Բան չասացինք:

Բայց եթե հեղափոխությունների վնասակարության մասին է խոսում, մի հատ էլ հարց տանք. իսկ 1998-ի հեղաշրջումից Հայաստանը շահե՞լ է, թե՞ վնաս է կրել: Իր տրամաբանությամբ, հաստատ վնաս է կրել, բայց որ սպանես էլ, ինքը նման բան չի ասի: 

Հիշո՞ւմ եք՝ վերջերս Անահիտ Բախշյանին ամոթանք տվեցինք, որ լայքել էր քոչարյանական ֆանատներից մեկի ստատուսը, որտեղ արդարացրել էին 2008 թվականի մարտի 1-ի սպանդը: Իբր թե որ ժողովրդի վրա չկրակեին, Արցախն արդեն այն ժամանակ էին հանձնելու: Լայքողներից մեկն էլ Արսեն Ջուլֆալակյանն էր: Այսինքն՝ մարդը 1998թ. հեղաշրջմամբ իշխանություն զավթած ուժերի կողմից 2008-ի մարտին ժողովրդի վրա բանակ հանելն ու կրակելը ճիշտ բան է համարում: 1998-ի հեղաշրջումը չի դատապարտում, բայց ահա 2008-ին ընդդիմության դեմ բռնությունները ողջունում է: 

Ե՛վ 1998-ի հեղաշրջումը, և՛ 2008-ի սպանդը սոսկալի վնաս են հասցրել Հայաստանին ու Արցախին, մեր երկիրը տարիներով ետ են շպրտել, ու էս մարդը պատմության այս էջերից ոչ մի դաս չի քաղել, ու հիմա եկել, հանրությանն է մեղադրում դասեր չքաղելու մեջ: Դե, բարև ձեզ: Գնացեք, պատմություն սովորեք:

Հ.Գ. Էս անեկդոտը մի քանի անգամ պատմել ենք. ՏԱՍՍ-ը հաղորդում է. «Վերջին 2 ամսում Բուրիկա-Ֆասոյում 14 հեղափոխություն է եղել: ԽՍՀՄ-ը ողջունում է 3-րդ, 7-րդ և հատկապես 12-րդ հեղափոխությունները»: Հիմա էս մեր ընկերն է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ