...

Սպասենք Կրուզենշտեռնի մեկնաբանությանը

Սպասենք Կրուզենշտեռնի մեկնաբանությանը

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու որոշմանը, ասել է. «Ես այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում: Միակ բանը, որ ուզում եմ ընդունեք ի գիտություն, պարոն Ջուլֆալակյանի հանրային հրապարակումն է: Որևէ հարցում կաշկանդվածություն չունեմ, այս պահին նպատակահարմար չեմ գտնում որևէ մեկնաբանություն տալ»:

«ՉԻ». Չէ, ոնց որ թե մանրից նորմալ, միջին վիճակագրական պաշտոնյաներ են դառնում մեր հեղափոխականները: Արդեն յուրացրել են, թե երբ խոսեն, և երբ՝ չխոսեն:

Իսկ ե՞րբ չեն խոսում. երբ ասելիք չեն ունենում: Բայց չեն ասում՝ ասելիք չունենք, ասում են՝ չենք մեկնաբանում: Դա հայտնի հնարք է՝ տհաճ թեմայից յան տալու համար:

Մինչդեռ ասելիք կար. ի վերջո, իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ հայտարարել է իր մանդատը վայր դնելու մասին ու դեռ պատճառներն էլ է նշել: Սա կարևոր թեմա չէ՞, որպեսզի խմբակցության ղեկավարը պարզաբանումներ տա, մեկնաբանի, թե ինչ է տեղի ունեցել: 

Հետաքրքիր է, բա էլ ո՞վ պիտի մեկնաբանի, եթե ոչ՝ խմբակցության ղեկավարը. ծովակալ Ֆյոդոր Իվանովիչ Կրուզենշտե՞ռնը: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   768 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ