...

Երկու ճամբարներն էլ պետք է ներողություն խնդրեն Ջուլֆալակյանի համար

Երկու ճամբարներն էլ պետք է ներողություն խնդրեն Ջուլֆալակյանի համար

Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ նա գրել էր. «Աստծո դատաստանից չես խուսափի»: Ջուլֆալակյանը դա գրել էր Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում Կարապետ Չալյանի՝ ադրբեջանցի մարզիկից կրած պարտությունից հետո:

Հիմա ճիշտ ժամանակն է, որ ներողություն խնդրեն թե՛ Ջուլֆալակյանին քաղաքականություն բերողները, թե՛ իշխանական խմբակցությունից դուրս գալուց հետո նրան հերոսացնողները:

2018 թվականին իշխանական քասթինգ անցկացնողները և անձամբ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրեն հասարակությունից, որ առաջին պլան են բերել մեկին, որն ուրախանում է հայի պարտությամբ, այն էլ՝ ադրբեջանցուց կրած պարտությամբ: Այնքան անհեռատես են եղել, որ չեն նկատել, թե որքան փոքրոգի մեկն է Ջուլֆալակյանը: Չեն խորացել և չնկատելու են տվել, թե նախկինում ինչպես է կառուցել իր կարիերան Արսենը: Ինչպիսի հովանավորչություն է տիրել հունահռոմեական ֆեդերացիայում, իսկ արժեքների հեղափոխություն արածը ուժը խորհրդարան էր բերել մեկին, որն ամբողջապես օգտվել էր այդ հովանավորչությունից:

Ներողություն պետք է խնդրեն նաև նրան հերոսացնողները: Մի պարզ պատճառով՝ իրենք էլ էին տեղյակ վերը նշված փաստերից, բայց իրենց ավելի շատ հետաքրքրում էր պահի քաղաքական կոնյունկտուրան:

Այնպես որ, Արսենի գրառումը շատ լավ պահ է, որ երկու ճամբարներից ներողություններ հնչեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2192 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ