Ըմբշամարտիկ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է. «Աղետ է, դժբախտություն, ամոթ, երբ շուրջ 1000 տարվա պետականության դադարից հետո (բացառությամբ 1918-1920թթ) առաջին նախագահդ լինում է այսպիսին»:
ՉԻ.- Իհարկե, երեկ, այսօր, ով չի ալարել, իր «հեղինակավոր» խոսքն է ասել Տեր-Պետրոսյանի հարցազրույցի վերաբերյալ: Բոլորին անդրադառնալ անիմաստ է, մի մասը զառանցանք է, մի մասը՝ իրականության որևէ կապ չունեցող: Մարդ կա, ասում է՝ բա ինչի՞ 94-ին Ադրբեջանին չստիպեցիր կապիտուլյացիայի ենթարկվի:
Բայց Արսեն Ջուլֆալակյանի գրածին անդրադառնում ենք մի պատճառով. որ ասում է՝ բացառությամբ 1918-1920թթ.: Իսկ ինչո՞ւ այդ թվականները չհիշատակել: Դրա մասին խոսք չի ասում: Ի՞նչ է եղել: Ընդհակառակը, այդ թվականներին ենք 1000 տարվա ընդմիջումից հետո պետականություն ձեռք բերել: Էդ ինչի՞ ես շրջանցում այդ տարիները, մինչդեռ հենց այդ տարիներից պետք էր սկսել:
Չի ցանկանում: Դե, տհաճ թեմա է, որ խոսի, դաշնակներին պիտի ցավեցնի, անդուր իրողություններ հիշատակի: Միանգամից անցնում է ներկայիս ժամանակներին: Դուխը մենակ Տեր-Պետրոսյանին է հերիքում, որն ընդամենն առաջարկել է 1918-20 թվականների դառը օրինակը չկրկնել: Այն ժամանակ մեր պետականությունը, հայությունը վերանալու եզրին են եղել՝ արկածախնդիր քաղաքականության, ոչ իրատես քայլերի պատճառով, կապիտուլյացիայի էինք ենթարկվել, մսխել ենք մեր ունեցածը, ուրեմն, սրանք սաղ հեչ, Տեր-Պետրոսյանը՝ մե՞ջ, որ ասում է՝ եղածը պահպանենք:
Սա է՞ ձեր պարկեշտությունը: Քաջություն չունե՞ք իրերն իրենց անուններով ասել, թռնում եք թեմայից: