...

Դաշնակցությունը դասեր չի քաղում

Դաշնակցությունը դասեր չի քաղում

Երկրորդ օրն է, ինչ Լոս-Անջելեսի մեր հայրենակիցները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի և ցույցեր են կազմակերպում այդ քաղաքում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև: Բայց պարզվում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Լոս-Անջելեսում, չափազանց լարված է միջկուսակցական և միջանձնային պայքարը:

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ում և մասնավորապես Լոս-Անջելեսում հայերի անունից հանդես գալու մենաշնորհ է ձևավորվել: Դաշնակցությունը բացառիկ իրավունք է ունեցել հանդես գալու հայերի անունից: Բայց հատկապես թավշյա հեղափոխությունից հետո այդ մենաշնորհը վտանգվել է: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում Դաշնակցությունը շատ ծանր է տանում այդ իրողությունը: Հայաստանում գործում է կոալիցիաներով, իսկ ԱՄՆ-ում՝ միայնակ:

Հուլիսի 20-ին ցույց կազմակերպեցին հայ համայնքի մի քանի ակտիվիստներ, և արդյունքում հյուպատոսարանի առջև հավաքվեցին 1000-ից ավել հայեր: Ամեն ինչ անցավ շատ խաղաղ, եղան ելույթներ, որոնցում մեր հայրենակիցներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Հայաստանին:

Հաջորդ օրն արդեն Դաշնակցությունը ցույց արեց: Դժվար է հասկանալ՝ ինչն էր խանգարում միանալ նախորդ օրվա ցույցին և այն ավելի ավելի հուժկու դարձնել: Իհարկե, ոչինչ չէր խանգարում, եթե գործողությունների շարժառիթը իսկապես հայրենիքն է և ոչ թե քաղաքական դիրքավորումը կամ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը:

Արդյունքում համայնքի ուժերը ջլատվեցին, և ադրբեջանցիները իրականացրեցին հերթական սադրանքը: Ազերիները հարձակվել են հայ աղջիկների վրա և նրանց մարմնական վնասվածքներ պատճառել:

Իսկ սադրանքը հաջողվել է, որովհետև որոշ կուսակցականների մտքով անցել է, որ կարելի է կանանց ուղարկել հետախուզության՝ պարզելու տվյալ տարածքում ազերիները հավաքվել են, թե ոչ և արդյոք պատրաստվում են հակընդդեմ ցույց կազմակերպել: Ազերիներն էլ չեն դավաճանել իրենց ինքնությանը և հարձակվել են կանանց վրա:
Համայնքում նաև շրջանառվում են լուրեր, որ գումար է բաժանվել, որ շատերը չմասնակցեն առաջին օրվա ցույցին, այլ մասնակցեն Դաշնակցության ակցիային:

Այս ամենից Դաշնակցությունը պետք է լուրջ հետևություններ անի: 3 տոկոս ստացած քվեն 20 տարի հանցագործ ռեժիմների հետ համագործակցության լավագույն գնահատականն էր: Եթե հայաստանյան կառույցը ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չէ տարանջատվել ռևանշիստներից, ապա գոնե սփյուռքի կառույցները պետք է դասեր քաղեն, հասկանան, որ այս վարքագծով կարժանանան նույն ճակատագրին, ինչի արժանացավ հայաստանյան կառույցը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ