...

Դավիթ Հարությունյանը շարքային օլիգարխ է

Դավիթ Հարությունյանը շարքային օլիգարխ է

Մեծ է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի ներդրումը երկրի կեղեքման գործում անձամբ, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի համար օրենսդրական ապահովումը։ Հիմա նա երբեմն առ երբեմն արտահայտվում է նոր Հայաստանի կարևոր օրենսդրական նախաձեռնությունների դեմ։ Վերատպելով տարիներ առաջ «Չորրորդ իշխանություն» թերթում հրապարակված հոդվածը, ցանկանում ենք ինչ-որ չափով լույս սփռել Դավիթ Հարությունյանի իրական կերպարի վրա։

«Չորրորդ իշխանություն», մարտ, 2013 թ.

­Մեր ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րութ­յանն ենք ներ­կա­յաց­նում ՀՀԿ-ա­կան պատ­գա­մա­վոր ­Դա­վիթ ­Հա­րութ­յուն­յա­նի` «քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան» շնորհիվ ար­ձա­նագ­րած «տնտե­սա­կան հա­ջո­ղութ­յուն­նե­րը»։ 

Ընդգ­ծենք, որ «ՉԻ»-ն ­հա­վա­քագ­րել է այս տա­րի­նե­րին ինչ­պես տե­ղա­կան, այն­պես էլ ռու­սա­կան մա­մու­լի տար­բեր մի­ջոց­նե­րի կող­մից հրա­պա­րակ­ված և­ այդ­պես էլ չհերք­ված տե­ղե­կութ­յուն­նե­րը ­Հա­րութ­յուն­յա­նի մա­սին։ 

­Դա­վիթ ­Հա­րութ­յուն­յա­նին և ն­րա եղ­բայր­նե­րին է պատ­կա­նում «­Հա­րութ­յուն­յան և գոր­ծըն­կեր­ներ» ի­րա­վա­խորհր­դատ­վա­կան ըն­կե­րութ­յու­նը, ո­րը ի­րա­վա­խորհր­դատ­վա­կան ծա­ռա­յութ­յուն­ներ է մա­տու­ցում բազ­մա­թիվ խո­շոր ըն­կե­րություն­նե­րի և­ ու­շագ­րավ կեն­սագ­րութ­յուն ու­նե­ցող ան­հատ­նե­րի։ «­Հա­րութ­յուն­յան և ­գոր­ծըն­կեր­նե­րը», մաս­նա­վո­րա­պես, պաշտ­պա­նում է Հ­յու­սի­սա­յին պո­ղո­տա­յում կա­ռու­ցա­պա­տում ի­րա­կա­նաց­նող ո­րոշ ըն­կե­րութ­յուն­նե­րի շա­հե­րը (այդ թվում` «Գ­լեն­դել ­Հիլզ» ըն­կե­րութ­յան շա­հե­րը, ո­րը ևս ­կա­պում են ­Հա­րութ­յուն­յան ըն­տա­նի­քի հետ)։ «­Հա­րություն­յան և ­գոր­ծըն­կեր­նե­րը» ­Վի­վա­սել-MTC-ի և «Air Armenia» ըն­կե­րութ­յան ի­րա­վա­խորհր­դա­տուն է։ Այս ըն­կե­րութ­յան գոր­ծըն­կեր­նե­րից է նաև ­Հա­յաս­տա­նում Գ­րի­քոր Ա­ղա­բեկ­յան ա­նուն-ազ­գա­նու­նով հայտ­նի սփյուռ­քա­հայ գոր­ծա­րա­րը, ո­րը ներ­կա­յում ա­զա­տազրկ­ված է Ֆ­րան­սիա­յում` ման­կապղ­ծութ­յան և ­սա­տա­նիզ­մի մե­ղադ­րան­քով, ո­րի ա­զա­տազրկ­ման հար­ցում, ի դեպ, գոր­ծուն մաս­նակ­ցութ­յուն է ու­նե­ցել նաև ­Վա­տի­կա­նը։ Ա­ղա­բեկ­յա­նի ի­րա­կան ա­նուն-ազ­գա­նու­նը հայտ­նի չէ, քա­նի որ վեր­ջի­նիս հայ­կա­կան տար­բեր հա­մայնք­նե­րում տար­բեր ա­նուն­նե­րով են ճա­նա­չում։ ­Նա ԱՄՆ, ­Լի­բա­նա­նի, Ֆ­րան­սիա­յի, Ավստ­րա­լիա­յի քա­ղա­քա­ցիութ­յուն ու­նի, իսկ ձեր­բա­կա­լութ­յու­նից ա­ռաջ էլ, ըստ ո­րոշ տե­ղե­կութ­յուն­նե­րի, պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յամբ ամ­բող­ջութ­յամբ փո­խել էր իր դեմքն ու մատ­նա­հետ­քե­րը, ին­չի պատ­ճա­ռով էլ ձեր­բա­կա­լութ­յան ժա­մա­նակ լուրջ խնդիր­ներ էին ա­ռա­ջա­ցել Ֆ­րան­սիա­յում։ Ա­ղա­բեկ­յա­նը, ըստ ո­րոշ տե­ղե­կութ­յուն­նե­րի, ժա­մա­նա­կին բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պութ­յուն ու­ներ, ո­րի մի­ջո­ցով ­Հա­յաս­տա­նից ե­րե­խա­ներ էր տա­նում «դրսում» հանգս­տա­նա­լու։ ­Սույն Ա­ղա­բեկ­յա­նը նաև վեր­ջին նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ բա­վա­կա­ն մեծ գու­մար է փո­խան­ցել հա­յաս­տան­յան իր մտե­րիմ­նե­րին` ի ա­ջակ­ցութ­յուն ­Սերժ ­Սարգս­յա­նի. ըստ ո­րոշ տե­ղե­կութ­յուն­նե­րի, խոս­քը 4 մլն ­դո­լա­րի մա­սին է։ Ա­սում են նաև, որ վե­րոնշ­յալ Ա­ղա­բեկ­յա­նին նաև մեծ գու­մար է պարտք ­Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րութ­յան տնօ­րեն Ա­լիկ ­Հա­րութ­յուն­յա­նը։ Ա­ղա­բեկ­յա­նը, ըստ իշ­խա­նա­կան շրջա­նակ­նե­րում շրջա­նառ­վող տե­ղե­կութ­յուն­նե­րի, ծնվել է ­Լի­բա­նա­նում, հարս­տա­ցել է քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին` զեն­քի վա­ճառ­քի շնոր­հիվ։ Ա­սում են նաև, որ տա­րի­ներ ա­ռաջ, երբ ­Սերժ ­Սարգս­յա­նի եղ­բայր ­Սա­շիկ ­Սարգս­յա­նը խնդիր­ներ է ու­նե­ցել ԱՄՆ-ում, վեր­ջինս այդ խնդիր­նե­րը լու­ծել է հենց Ա­ղա­բեկ­յա­նի մի­ջո­ցով։ ­Հայտ­նի չէ, սա­կայն, թե այդ ժա­մա­նակ, Գ­րիքոր Ա­ղա­բեկ­յա­նը ԱՄՆ-ում ինչ ա­նուն-ազ­գա­նու­նով էր հան­դես գա­լիս» («­Ժա­մա­նակ» օ­րա­թերթ, 2011թ., հրա­պա­րակ­ման վեր­նա­գի­րը` «ԵԽԽՎ-ն քն­նար­կում է ­Դա­վիթ ­Հա­րութ­յուն­յա­նի վեր­ջը» )։ 

­Դա­վիթ ­Հա­րութ­յուն­յա­նը և «Գ­լեն­դել ­Հիլ­զը» 

Եր­ևան­ցի­նե­րից շա­տե­րին և ­հատ­կա­պես ա­նօթ­ևան դար­ձած բազ­մա­թիվ մարդ­կանց ծա­նոթ է այս կազ­մա­կեր­պությու­նը, ո­րը զբաղ­վում է կա­ռու­ցա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րով։ Ոչ վաղ անց­յա­լում` լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նութ­յան շնորհիվ` հրա­պա­րակ­վե­ցին փաս­տեր, հա­մա­ձայն ո­րոնց` «Գ­լեն­դել ­Հիլ­զը» կապ ու­նի նաև ­Դա­վիթ ­Հա­րութ­յուն­յա­նի հետ։ Այդ կա­պը ի­րա­կա­նաց­վում է սփյուռ­քա­հայ գոր­ծա­րար ­Վա­հե ­Յա­ղուբ­յա­նի մի­ջո­ցով, ո­րը փաս­տա­ցի ներ­կա­յա­նում է որ­պես ըն­կե­րութ­յան սե­փա­կա­նա­տե­րե­րից մե­կը և ­ժա­մա­նա­կին աշ­խա­տել է «­Հա­րութ­յուն­յան և ­գոր­ծըն­կեր­ներ» ի­րա­վա­խորհր­դատ­վա­կան ըն­կե­րութ­յու­նում, Ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րութ­յու­նում (­Դա­վիթ ­Հա­րութ­յուն­յա­նի օ­րոք), ինչ­պես նաև քա­վոր-սա­նի­կա­կան կա­պեր ու­նի ­Դա­վիթ ­Հա­րութ­յուն­յա­նի հետ։ Ի դեպ` այս ըն­կե­րութ­յու­նը կա­ռու­ցա­պատ­ման աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­րել հիմ­նա­կա­նում Գլ­խա­վոր պո­ղո­տա­յում, Գ­յում­րիում և Ս­պի­տա­կում։ 

Ի­րաց­ման գո­տու բնա­կիչ­նե­րից ի­րենց տնե­րը հնա­րա­վո­րինս է­ժան և­ ա­րագ խլե­լու գոր­ծում կրկին իր դե­րա­կա­տա­րութ­յունն է ու­նե­ցել ­Դա­վիթ ­Հա­րութ­յուն­յա­նը, ում ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րար ե­ղած ժա­մա­նակ և­ ում նա­խա­ձեռ­նութ­յամբ էլ փո­փո­խութ­յուն­ներ կա­տար­վե­ցին ­Հո­ղա­յին և ­Քա­ղա­քա­ցիա­կան օ­րենսգր­քում, և­ ում եղ­բայր­նե­րին պատ­կա­նող ի­րա­վա­խորհր­դատ­վա­կան ըն­կե­րութ­յու­նը նո­րից հան­դես էր գա­լիս որ­պես կա­ռու­ցա­պա­տո­ղի շա­հե­րի պաշտ­պան։ «Գ­լեն­դել ­Հիլ­զի» պա­րա­գա­յում հարկ է նաև նշել վեր­ջի­նիս ի­րա­կա­նացրած խայ­տա­ռակ ա­նո­րակ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Ընդ ո­րում, խոս­քը այն­քան ա­նո­րակ աշ­խա­տանք­նե­րի մա­սին է, որ այդ փաս­տին ա­միս­ներ ա­ռաջ ստիպ­ված է ե­ղել անդ­րա­դառ­նալ նույ­նիսկ ­Սերժ Սարգս­յա­նը, իսկ Գ­յում­րիում շա­հա­գործ­ման հանձն­ված նո­րա­կա­ռույց բնա­կա­րան­նե­րից մե­կի ա­ռաս­տա­ղը` շա­հա­գործ­ման հանձ­նու­մից օ­րեր անց ինք­նափ­լուզ­վել էր («iLur.am» է­լեկտ­րո­նա­յին կայք, 2013թ., հրա­պա­րակ­ման վեր­նա­գի­րը` «­Դա­վիթ ­Հա­րութ­յուն­յա­նը, «Գ­լեն­դեյլ ­Հիլզ»-ը և ­Մուշ-2-ի ա­նո­րակ բնա­կա­րան­նե­րը»)։  

Դա­վիթ ­Հա­րութ­յուն­յա­նը «տեր» է «Գ­լեն­դել ­Հիլ­զին» նույ­նիսկ Եվ­րա­դա­տա­րա­նում  

«Ի­րաց­ման գո­տու մի շարք բնա­կիչ­ներ, ինչ­պես հայտ­նի է, զրկվե­լով ի­րենց տնե­րից և­ անց­նե­լով հա­յաս­տան­յան դա­տա­կան հա­մա­կար­գի մի­ջով, հա­սել են Եվ­րա­դա­տա­րան։ ­Թե՛ ներ­պե­տա­կան դա­տա­րան­նե­րում և ­թե՛ հատ­կա­պես Եվ­րա­դա­տա­րա­նում ­Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան կող­մից ընդգծ­ված մո­տե­ցում կա հատ­կա­պես այն գոր­ծե­րի հան­դեպ, ո­րոնք առնչ­վում են «Գ­լեն­դել ­Հիլ­զին»։ ­Ներ­պե­տա­կան դա­տա­կան ատ­յան­նե­րում ՀՀ կա­ռա­վա­րութ­յան կող­մից ներ­կա­յաց­ված բո­լոր այն հար­ցե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում էին «Գ­լեն­դել ­Հիլզ» ՓԲԸ-ին հատ­կաց­ված հո­ղա­տա­րած­քում ի­րա­կա­նաց­ված ի­րաց­ման գոր­ծե­րին, դա­տա­րան­նե­րի կող­մից բա­վա­րար­վում էին շատ ա­րագ, իսկ դրան­ցից ո­մանք` նույ­նիսկ ա­րա­գաց­ված ըն­թա­ցա­կար­գե­րով, եր­բեմն նույ­նիսկ հնա­րա­վո­րութ­յուն չտա­լով պա­տաս­խա­նող­նե­րին դիր­քո­րո­շում ար­տա­հայ­տել»,- մի ա­ռի­թով հայ­տա­րա­րել է Եվ­րա­դա­տա­րա­նում` ընդ­դեմ ՀՀ-ի ներ­կա­յաց­ված մի շարք գոր­ծե­րով դի­մող­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ, փաս­տա­բան ­Վա­հե Գ­րի­գոր­յա­նը։ Ըստ նրա` բո­լոր դեպ­քե­րում կա­յաց­վում էին քա­ղա­քա­ցի­նե­րին վտա­րե­լու և ­կամ սե­փա­կա­նազր­կե­լու վճիռ­ներ։ ­Միա­ժա­մա­նակ, քա­ղա­քա­ցի­նե­րի ներ­կա­յաց­րած որ­ևէ միջ­նոր­դութ­յուն, դի­մում կամ բո­ղոք դա­տա­կան ատ­յան­նե­րի կող­մից չէր բա­վա­րար­վում։ Ան­գամ ԴԱՀԿ-ն­ էր «Գ­լեն­դել ­Հիլ­զին» առնչ­վող  դա­տա­կան ակ­տե­րը ի կա­տար ա­ծում կայ­ծակ­նա­յին ա­րա­գութ­յամբ, և ­շատ դեպ­քե­րում հենց ԴԱՀԿ-ն­ էր  դուրս գա­լիս դա­տա­կան ակ­տի պա­հանջ­նե­րի սահ­ման­նե­րից։ ­Վա­հե Գ­րի­գոր­յա­նը որ­պես օ­րի­նակ մատ­նան­շել է «Թուն­յանն ընդ­դեմ ՀՀ-ի» գոր­ծը, որ­տեղ տի­կին ­Թուն­յա­նի ըն­տա­նի­քի մի քա­նի ան­դամ­, ո­րոնց ա­նուն­նե­րը նշված չեն ե­ղել դա­տա­կան ակ­տում, հար­կա­դիր կա­տա­րող­նե­րի կող­մից ա­պօ­րի­նա­բար վտար­վել են ի­րենց բնա­կա­րան­նե­րից` ա­ռանց դա­տա­կան ակ­տի։ 

Փաս­տա­բա­նի խոս­քով, Եվ­րա­դա­տա­րա­նում ՀՀ-ի դեմ ներ­կա­յաց­ված գոր­ծե­րի քննութ­յան ժա­մա­նակ, ե­թե այլ ըն­կե­րութ­յուն­նե­րի հատ­կաց­ված հո­ղա­տա­րածք­նե­րում ան­ձանց վտար­ման վե­րա­բեր­յալ գոր­ծե­րով ՀՀ կա­ռա­վա­րութ­յու­նը եր­բեմն հրա­ժար­վում է ա­ռար­կութ­յուն­ներ ներ­կա­յաց­նել, ա­պա «Գ­լեն­դել ­Հիլ­զի» դեպ­քում մշտա­պես ներ­կա­յաց­նում է եր­կա­րա­շունչ, թե­կուզև ան­բո­վան­դակ ա­ռար­կութ­յուն­ներ։ «Սա կա­րող է տպա­վո­րութ­յուն ստեղ­ծել, որ կոնկ­րետ Ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րութ­յան հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նու­մը ընդգծ­ված վե­րա­բեր­մունք ու­նի հատ­կա­պես «Գ­լեն­դել ­Հիլ­զի» հան­դեպ»,- այս­պի­սի հայ­տա­րա­րութ­յուն է ա­րել փաս­տա­բանն այն ժա­մա­նակ, երբ դեռ ­Դա­վիթ ­Հա­րութ­յուն­յա­նը ՀՀ ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րարն էր։ 

Գո­հար ­Վե­զիր­յան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ