...

Ինչո՞վ էին զբաղված ազգի ընտրյալները Մարտի 1-ին

Ինչո՞վ էին զբաղված ազգի ընտրյալները Մարտի 1-ին

Կամա-ակամա օր ու գիշեր բոլորիս է հասանելի նախկինների դեռևս հզոր քարոզչամեքենայով տարածվող մերժվածներից շատերի ատելության դայլայլը, ըստ էության, հեղափոխությանը սատարած հասարակության մեծամասնության դեմ: Սակայն ձեռագրերն իսկապես չեն այրվում: «Չորրորդ իշխանությունը» Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից օրեր անց հարցում էր անցկացրել նախկին «ազգընտիրների» շրջանում, որը ներկայացնում ենք ստորև:

«ՉԻ», թիվ 737, Մարտի 28, 2008 թ.

Այս օ­րե­րին բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րի շփում­նե­րը միմ­յանց հետ սկսում և ա­վարտ­վում են միև­նույն հար­ցադր­մամբ` «­Բա ինչ ա՞ լի­նե­լու սրա վեր­ջը»: Բ­նա­կա­նա­բար, նրան­ցից շա­տե­րին հե­տաքրք­րում է ոչ այն­քան երկ­րի ու հա­սա­րա­կութ­յան վի­ճա­կը, որ­քան սե­փա­կան պաշ­տոն­նե­րի «ան­ձեռնմ­խե­լիութ­յունն» ու անձ­նա­կան կա­րո­ղութ­յան ա­պա­հո­վագ­րու­մը ան­ցան­կա­լի զար­գա­ցում­նե­րից: Իսկ ին­չո՞վ էին զբաղ­ված ժո­ղովր­դի ընտր­յալ­ները, ա­սենք, մար­տի 1-ին, երբ ժո­ղո­վուր­դը դուրս էր ե­կել հրա­պա­րակ պայ­քա­րե­լու իր ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տութ­յուն­նե­րի հա­մար: ­Հենց այդ հար­ցով էլ դի­մե­ցինք ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րին. «Որ­տեղ էիք ­Դուք` ազ­գըն­տիր­ներդ, մար­տի 1-ին»: Ս­տո­րև ներ­կա­յաց­նում ենք նրանց պա­տաս­խան­ներն ա­ռանց մեկ­նա­բա­նութ­յան:

­Գա­լուստ ­Սա­հակ­յան, ՀՀԿ

- ­Ժո­ղո­վուրդ հաս­կա­ցութ­յու­նը չի կա­րե­լի մաս­նա­վո­րեց­նել: ­Ժո­ղովր­դի հետ էի:

- Որ­տե՞ղ էիք:

- Ա­մեն օր, ա­մեն ժամ ժո­ղովր­դի հետ: Ա­ռա­վոտ­յան կու­սակ­ցութ­յու­նում էի, հե­տո գնա­ցի ըն­կե­րոջս բա­րե­կա­մի մահ­վան հետ կապ­ված ցա­վակ­ցե­լու: ­Հե­տո վե­րա­դար­ձել եմ:

- Ե­րե­կո­յան ի՞նչ էիք ա­նում:

- ­Կու­սակ­ցութ­յու­նում էի:

Ար­մեն ­Պուր­տո­յան, ՀՀԿ

- ­Քա­ղա­քում էի:

- ­Քա­ղա­քում` որ­տե՞ղ:

- ­Տե­ղում էի, գնա­ցել էի, որ ինչ-որ բա­նով կա­րո­ղա­նամ կան­խել, այն էլ` չե­ղավ:

- Այ­սինքն` դես­պա­նատ­նե­րի մոտ էի՞ք:

- Ըն­դեղ գնա­ցի, բայց այն­քան խիտ էր, չկա­րո­ղա­ցա մտնել: Չս­տաց­վեց:

- ­Բայց ի՞նչ ա­ռա­քե­լութ­յամբ էիք գնա­ցել այն­տեղ:

- ­Հան­դար­տեց­նե­լու:

- ­Բա հե­տո ո՞ւր գնա­ցիք:

- Գ­նա­ցի իմ տա­րածք:

- Է­րե­բու­նի՞:

- Ա­յո:

- Է­րե­բու­նիում ի՞նչ էիք ա­նում:

- Ու­շի-ու­շով հե­տևում էի, թե ի՞նչ է լի­նե­լու:

- Այ­սինքն` կող­քից հե­տևո­ղի դե­րում էիք:

- ­Չէ. ին­չո՞ւ: Ոչ թե միայն հե­տևում էի, այլ ու­զում էի կան­խել, որ բռնութ­յուն­ներ չլի­նեն:

- ­Կոնկ­րետ ի՞նչ քայ­լեր ձեռ­նար­կե­ցիք:

- Այն մար­դիկ, ով­քեր ինձ մո­տիկ էին` հան­դար­տաց­նում էի: ­Ժո­ղովր­դից ում կա­րո­ղա­նում էի` հան­դար­տութ­յան կոչ էի ա­նում: Ա­սում էի, որ նմա­նա­տիպ բա­ներ չի կա­րե­լի ա­նել:

Լևոն ­Սարգս­յան (Ալ­րա­ղա­ցի Լ­յով), ՀՀԿ

- ­Պա­րոն ­Սարգս­յան, ­Ձեզ մի հարց կա­րե­լի՞ է:

- Շ­մայ­սին հարց­րեք` կպա­տաս­խա­նի:

- Իր տե՞­ղը, թե՞ նա նաև ­Ձեր տե­ղը կա­րող է պա­տաս­խա­նել:

- ­Սա­ղիս տեղն էլ ինքն ա պա­տաս­խա­նե­լու:

- Այդ դեպ­քում, պա­րոն ­Մով­սիս­յան (Շ­մայս, ՀՀԿ), ինչ էիք ա­նում մար­տի 1-ին, որ­տե՞ղ էիք:

- Որ­տեղ որ պե­տութ­յունն ա ե­ղել, ըն­դեղ էլ մենք ենք ե­ղել:

- Որ­տե՞ղ էր պե­տութ­յու­նը:

- ­Պե­տա­կա­նութ­յան կող­քին. գի­շե­րը ար­տա­հերթ նիստ էր, և մենք այս­տեղ էինք` Ազ­գա­յին ժո­ղո­վում:

- ­Հե­տո՞:

- ­Հե­տո, քյա­չալ պե­տո, դե գնա հի­մա:

- Ու­րի՞շ:

Ռու­բեն ­Հայ­րա­պետ­յան (­Նե­մեց ­Ռու­բո), ՀՀԿ

- ­Հարց տալ մի հատ սո­վո­րեք, նոր մաս­նա­գի­տութ­յամբ զբաղ­վեք:

- ­Դուք էլ բան ու­նե՞ք ա­սե­լու, պա­րոն ­Հայ­րա­պետ­յան: ­Դուք որ­տե՞ղ էիք այդ օ­րը, երբ քա­ղա­քա­ցի­նե­րին ծե­ծում և սպա­նում էին:

- ­Ծը:

- ­Բայց ի՞նչ կա ծպպաց­նե­լու:

- Ափ­սոս շատ պու­ճուր ե­րե­խա ես, թե չէ մի եր­կու բան կա­սեի... գնա, է­լի:

- Ըն­դա­մե­նը:

- Ա­զիզ ջան, ի՞նչ ես ու­զում:

- ­Հար­ցիս պա­տաս­խա­նեք կամ ա­սեք` չեմ պա­տաս­խա­նում:

- ­Պար­տա­վոր եմ ես քո հար­ցին պա­տաս­խա­նե՞լ: ­Քեզ հինգ ան­գամ ա­սի` չեմ պա­տաս­խա­նում: ­Խի՞ ես կանգ­նել գլխիս վե­րևը. մենք խո­սում ենք, իսկ դու հարց­րե՞լ ես` կա­րե­լի ա, թե՞ չէ:

- Ես հարց­րե­ցի նա­խա­պես:

- Իսկ ես ա­սե­ցի` ոչ: Ին­չի՞ ես հի­մա կանգ­նել ըս­տեղ: է­թի­կա­յի կա­նոն­ներ կան. ես ա­սե­ցի` մենք ի­րե­քով խո­սում ենք, դու խի էս է­կել խառն­վում մեր խո­սակ­ցութ­յան մեջ:

- Ես աշ­խա­տում եմ:

- ­Դե աշ­խա­տում ես, գնա, աշ­խա­տե­լու ժա­մա­նակ կգաս` կաշ­խա­տես:

- Ես հի­մա եմ աշ­խա­տան­քի մեջ:

- ­Դու խոմ շառ չե՞ս, թող գնա ստե­ղից: ­Հարց ես տա­լիս, ա­սում եմ` չեմ պա­տաս­խա­նի. հի­մա թող գնա ստե­ղից, ի՞նչ ես ու­զում` վայ:

- ­Վայ, վայ:

Վա­հե ­Հա­կոբ­յան, ՀՀԿ

- Ես ժո­ղովր­դի հետ էի:

- Որ­տե՞ղ:

- Ս­յու­նի­քում. ­Քա­ջա­րա­նում:

- ­Բա ին­չո՞ւ չե­կաք Ե­րևան` ժո­ղովր­դին ոս­տի­կա­նութ­յու­նից պաշտ­պա­նե­լու:

- Ոս­տի­կա­նութ­յու­նը ժո­ղովր­դին պաշտ­պա­նում էր:

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3733 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ