Հինգշաբթի 05.08.2021 13:06

21.07.2021   13:15
712

Դե բժշկությանդ մնայիր, էլի


Երեկվանից Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քննում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործը։ Խոսքով հանդես է եկել նաև մեղադրյալ Չարչյանը. «Ո՞րն է գերակա շահը իմ կալանքի տակ մնալու և իմ կալանքի տակ չմնալու։ Իմ կալանքի տակ չմնալու գերակա շահը դա ՀՀ քաղաքացիների առողջությունն է, որովհետև ես մի ամիս է՝ կալանքի տակ եմ։ Ես յուրաքանչյուր ամիս անձամբ կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություն, որ մյուսները չեն կարողանում անել, կամ եթե անում են՝ ապա ո՛չ այն մակարդակով, կամ ո՛չ այնպես, ինչպես ես»։

«ՉԻ». Չարչյանին մեղսագրվող հոդվածը նախատեսում է մինչև 5 տարի բանտարկություն: Այս տրամաբանությամբ ինքը կարող է հաշվել, թե քանի վիրահատություն կաներ, քանի խորհրդատվություն կտար և որքան հարկ կվճարեր դրանց արդյունքում: Վերջում էլ, որպես իրապես հայրենասեր, կարող է հաշվել, թե որքան զենք կգնեին իր վճարած հարկերով:

Վիրահատությունների ու պացիենտների մասին իսկապես մտահոգվողը կասեր՝ Սեդրակիչ ջան, ինչ թղթեր պետք էր, դասավորեցի, բանտից բերեցի VIP հիվանդասենյակ, հիմա ինձանից հեռու մնա, ես «տասովշիկ» դառնալու ցանկություն չունեմ, քանի որ իմ ամեն վայրկյանը թանկ է, ես մարդկանց վիրահատում եմ:

Նույն տրամաբանությամբ, եթե այդքան մտահոգ եք պացիենտների առողջության համար, ինչո՞ւ եք պատրաստվում պատգամավոր դառնալ, շաբաթը չորս օր կնոպկա սեղմել. դրա փոխարեն վիրահատություններ կանեիք:



 Պիտակներ

         Արմեն Չարչյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված
































37-ի երկրպագուն
37-ի երկրպագուն
07.01.2021 / 7097