Արմեն Չարչյան. Կենդանակերպի նշանը` Կլիզմիրլյակ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի հոգեցունց իրադարձություններով:
Երկուշաբթի օրը ձեր պացիենտ Ռոբերտին տեղեկանք կտաք առ այն, որ նա վերջին 30 տարում չի տառապել իշխանամոլության մոլուցքով և ստոր հերյուրանքներ են, թե նա երբևիցե հիվանդ է եղել:
Երեքշաբթի օրը ձեր հիվանդանոցի բժիշկներին կկարգադրեք, որ Նիկոլին քվեարկող այցելուներին ցիանիդ սրսկեն:
Չորեքշաբթի օրը անհայտ անձինք ձեզ դալաններում մուրճերով կհետապնդեն. կափսոսաք, որ ձեռի տակ ցիանիդ չունեք:
Հինգշաբթի կհայտարարեք, որ կամ Քոչարյանը Ղարաբաղը կվերանվանի ԼՂԻՄ, կամ Նիկոլը «Իզմիրլյանը» կվերանվանի «Իզմիր»:
Ուրբաթ օրը ձեր սպառնալիքներով ձայնագրության վերաբերյալ կպարզաբանեք, որ անքննելի են գործերը Կաթողիկոսի:
Շաբաթ և կիրակի օրերին ձեր մոտ ունեցեք դեֆիբրիլյատոր. հատ-հատ ստուգեք, թե ձեր բժիշկները ոնց են քվեարկել ու վերջում ձեզ ուշքի բերեք: