...

Ձեզանից էլ անպիտան

Ձեզանից էլ անպիտան

«Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չհասկացավ, որ իր քարոզչական թիմն անպիտան է, իսկ ժողովրդին երկար մոլորեցնել ոչ մեկին դեռ չի հաջողվել»:

Ֆեյսբուքյան գրառման հեղինակը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն է:

«ՉԻ». Քարոզչական թիմի անպիտանության մասին խոսում է մի ուժի ներկայացուցիչ, որն այդ գործը հանձնարարել էր և շարունակում է հանձնարարել Մենուա Հարությունյանին, Գառնիկ Իսագուլյանին, Էդուարդ Շարմազանովին, Արմեն Աշոտյանին, Արա Սաղաթելյանին, Սամվել Ֆարմանյանին, ինչպես նաև գրառման հեղինակին:

Ասենք՝ ժամանակին նրան վստահվել էր «Արարատ» հեռուստաընկերության ղեկավարումը: Եվ ի՞նչ, մեծ ռեսուրսներով հեռուստաընկերություն և զրո ազդեցություն հասարակական-քաղաքական օրակարգերի ձևավորման վրա: Այս անձինք լուրջ ներդրում ունեն Սերժ Սարգսյանի բացասական վարկանիշի ձևավորման գործում: Բայց քանի շեֆը չի հասկացել, նրանք շարունակում են շահագործել նրա ֆինանսական ռեսուրսները:

Մեկ բանում, այնուամենայնիվ, ճիշտ է Հակոբյանը: Երկար ժամանակ հնարավոր չէ մոլորեցնել ժողովրդին, կարելի է միայն ուժի միջոցով պահել իշխանությունը, ինչպես իրենք էին անում: Բայց վերջը լինում է տոտալ մերժումը, խորհրդարանական ընտրություններում մեկ տարի առաջ «հաղթանակ» տանելուց հետո անգամ անցողիկ շեմը չհաղթահարելը: Անգամ ունենալով ահռելի քարոզչական թիմ և մեդիա ռեսուրսներ: Այ դա իսկական անպիտանության ցուցիչ է:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1344 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ