...

ԴՆԹ-ի անալիզ հանձնեք

ԴՆԹ-ի անալիզ հանձնեք

«Հիմա շատ ծանր ժամանակ է: Ուզում եմ կոչով դիմել մեր բոլոր հարևան, մեր եղբայր պետություններին՝ վրացիներին, աբխազներին, օսեթներին, ադրբեջանցիներին, թուրքերին, որ դարեր շարունակ այս տարածաշրջանը դարձրել են պատերազմի գոտի, դարեր շարունակ մեկին մյուսի հետ կռվացրել են: Բայց այդ մարդիկ դարեր շարունակ այս տարածաշրջանում են ապրել, բացի մեկ-երկու եկող այսպես ասած ցեղերից կամ ազգերից: Հիմա ուզում եմ մի բան հասկանալ՝ ինչքա՞ն պետք է միշտ կռվենք, ավիրվենք, մեր ունեցած երիտասարդները զոհվեն: Ամեն ինչ քանդվի, տասնյակ տարիներ ուզենան վերականգնել: Այս մտածելակերպը պետք է այս տարածաշրջանում վերանա, հակառակ դեպքում դեռ հարյուրամյակներ, հազարամյակներ մեր սերունդները վատ տարածաշրջանում պիտի ապրեն: Կա դիվանագիտական լեզու, համակարգ, որը շատ հստակ իր աշխատանքը կատարում է»,- ՀՀ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Որքանով մեզ է հայտնի, օրինակ՝ ադրբեջանցիներն ու թուրքերը ամենևին էլ եղբայրական կապվածություն չեն ունեցել հայերի հետ։ Թշնամանք չենք հրահրում, բայց փաստն այն է, որ նրանք մեր եղբայրները չեն։ Հասկացանք, որ խաղաղության դարաշրջանի կողմնակից է Սուքիասյանը, լավ է անում՝ անձնական շահերն է հաշվարկում, բիզնես հետաքրքրություններն է առաջ մղում, ինչու ոչ՝ կիսում է այն համոզմունքը, որ այլընտրանք չունենք, բացի ընկերանալուց։ Բայց ռեալ քաղաքականության մեջ եղբայրներ չկան, կան պետության շահեր ու նպատակներ, որոնք սպասարկվում են կամ չեն սպասարկվում, և ամենևին էլ կապ չունի՝ դիմացինդ եղբայրական, թե թշնամական պետություն է։ Դիվանագիտական լեզուն հենց հակառակորդի, ոչ թե «եղբոր» հետ խոսելու համար է։ Բոլոր դեպքերում վատ չէր լինի մի հատ ԴՆԹ-ի անալիզ հանձնել ու հասկանալ, թե ինչ եղբայրական կապի մասին է խոսում Խաչատուր Սուքիասյանը։ Գուցե հիմքեր ունի՞, իզուր չխորանանք։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1652 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ