...

Դու էլ միայն աղբահանությունից խոսիր

Դու էլ միայն աղբահանությունից խոսիր

«Դուք հիշո՞ւմ եք որևէ քաղաքական գործիչ կամ նախարար, որն ինչ-որ մեկի վերաբերյալ նախաքննական գաղտնիք հանդիսացող փաստաթուղթը իր պատին դնի, դա ի՞նչ բան է: Ես չեմ ուզում՝ վիրավորական հնչի, բայց ցինիզմը ո՞նց է լինում, երբ դու ձախողել ես քո պատասխանատվության դաշտը, ընդ որում՝ ես որևէ բառ չեմ կարող ասել մեր առողջապահական համակարգի առանձին օղակների մասով, ես գիտեմ, որ մեր բժիշկներն ամեն րոպե, ամեն վայրկյան ջանում են, որ խնդիրները լուծվեն, և համոզված եմ, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ էլ բժիշկների վերաբերմունքը միանշանակ չէ, բայց երբ դու ձախողել ես քո ոլորտը և մեծ-մեծ խոսում ես, հեգնում ես բոլորին և քեզ հանել ես առաջնագիծ, սա անթույլատրելի է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ հայտարարել է Դավիթ Խաժակյանը:

«ՉԻ». Երիտասարդը բացարձակ տեղյակ չէ Հայաստանի նորագույն պատմությունից: Իրեն թվում է, թե պատմությունը սկսվել է այն պահից, երբ ինքը ու «Ադեկվատի» խմբակը սկսել են ֆեյսբուքում ջրիկանալ:

Պատին չեն դրել, ուղիղ նստել են տեսախցիկների առջև և պատմել նախաքննական գաղտնիքներ: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց թիմի անդամները Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի վերաբերյալ բազում նախաքննական գաղտնիքներ են հրապարակել: Սերժ Սարգսյանի հրաժարականը երբեք չպահանջած «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը պետք է հիշեր՝ Ծառուկյանի վերաբերյալ առաջին կոմպրոմատները բացահայտեց հենց Սարգսյանը: Իմիջիայլոց, հետագայում պարզվել է, որ կամ նման բան չկա, կամ էլ վկայակոչվող փաստաթուղթը կեղծիք է:

Հասկանալի է Խաժակյանի անհանգստությունը, ի վերջո աչքների առաջ փլվում է իրենց ծրագրերի ամենամեծ պատվարներից մեկը՝ ԲՀԿ-ն: Ուժ, որն ըստ որոշ վերլուծությունների, միակն էր ռևանշիստների խմբակում, որ ի վիճակի էր գոնե փոքրաթիվ աջակիցների հանելու փողոց: Եվ հիմա նրանք զրկվում են այդ միակ ռեսուրսից:

Առողջապահության համակարգը՝ իր ղեկավարով հանդերձ, փայլուն են կատարում իրենց առաքելությունը: Տարիներ շարունակ թալանված, թերֆինանսավորված առողջապահության համակարգը գործում է եվրոպական շատ համակարգերից ավելի արդյունավետ. վկայությունը մահերի տոկոսային հարաբերակցությունն է:

Իհարկե ցինիզմ չէ, տարրական անգրագիտություն է, երբ բողոքում ես, թե ինչու քաղաքական թիմի վարչության անդամը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի: Այս տրամաբանությամբ Երևանի ավագանու անդամն էլ միայն աղբահանությունից պետք է խոսի: Իմիջիայլոց միակ ոլորտն է, որից Խաժակյանը խորը և համապարփակ գիտելիքներ ունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1035 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ