...

Դու էլ պետք է հեռանաս

Դու էլ պետք է հեռանաս

ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարել է. «Ցանկացած պարտված պատերազմից հետո ղեկավարը հեռանում է կամ ինքնասպան լինում կամ հեռացվում»:

«ՉԻ». Հեռացման մասով Վազգեն Մանուկյանը մի քիչ կուլտուրական է գրել: Չի ցանկացել գրել՝ գյուլլվում է: Դա նրան ավելի հոգեհարազատ տերմին է:

Բուն ասածի մեջ համարյա տրամաբանություն կա, բայց կիսատ է ասել: Ավելի ճիշտ ու դիպուկ կլիներ, եթե ասեր. «Ցանկացած պարտված պատերազմից հետո ղեկավարը և «նրան ձայնակցած, պատերազմ խրախուսած քաղաքական ուժերը» հեռանում են կամ ինքնասպան լինում կամ հեռացվում»:

Այ, էս դեպքում լրիվ համաձայն կլինեինք Վազգեն Մանուկյանի հետ: Որովհետև այդ քաղաքական ուժերն են, ներառյալ՝ Վազգեն Մանուկյանը, տարիներ շարունակ Հայաստանին տարել այս պատերազմի ուղղությամբ: Տարիներ շարունակ ասել են՝ ոչ մի թիզ զիջում, ով տարածքների զիջման մասին է խոսում, դավաճան է, Հայաստանը բանակցելու բան չունի: 

Պատերազմի առաջին օրերին էլ նույն այս քաղաքական ուժերը հայտարարում էին, որ պետք է մինչև վերջ գնալ, Նիկոլ, քո հետ ենք, հուպ տուր մինչև Բաքու: Միասին եք պատասխանատվություն կրում: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը՝ վերջին 2,5 տարվա համար, Վազգեն Մանուկյանը՝ վերջին 22 տարվա համար, երբ «ոչմիթիզականության» կարգախոսի ներքո ակտիվ դերակատարում ունեցավ 1998թ. հեղաշրջմանը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1288 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ