ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում ասված է. «Այս օրհասական պահը ամենակարևոր փորձությունն է իշխանության համար ցույց տալու՝ արդյոք իրենք ունակ են վեր կանգնել նեղ քաղաքական շահերից, դրսևորել բարձր գիտակցություն՝ երկրին տալով խաղաղվելու, քաղաքական ուժերին՝ իրենց անցած ուղին վերաիմաստավորելու ու ապագայի տեսլական ձևավորելու, ժողովրդին էլ՝ հանդարտ պայմաններում նոր իշխանություն ձևավորելու հնարավորություն:
Հուսով եմ՝ վարչապետը իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ մեր երկրի ապագայի»:
«ՉԻ». Կյանքը տենց բան է. 2,5 տարի առաջ Կարեն Կարապետյանը քրեակատարողական հիմնարկ էր գնում՝ Նիկոլ Փաշինյանին համոզելու, որ Սերժ Սարգսյանից հետո ինքը մնա վարչապետ: Փաշինյանը մերժեց այդ առաջարկը: Կարեն Կարապետյանն էլ հրաժարական տվեց, հետո-ն արդեն գիտեք:
Հիմա Կարեն Կարապետյանը նորից է համոզում Նիկոլ Փաշինյանին՝ այս անգամ արդեն վարչապետի պաշտոնից հրաժարվելու համար: 2,5 տարում հասանք սրան:
Ուղղակի մի տարբերություն կա. եթե 2018-ին Նիկոլը մերժեց Կարեն Կարապետյանի առաջարկը, քանի որ կար ժողովրդի աջակցությունը վայելող ընդդիմադիր գործիչ, այսինքն՝ ինքը, Նիկոլը, ապա հիմա երևի նորից մերժի, քանի որ կա ժողովրդի աջակցությունը չվայելող գործիչ, այսինքն՝ Վազգեն Մանուկյանը: Հայրենիքը փրկելու համար նախ պետք է այդ հայրենիքում բնակվողների մոտ քչից-շատից հեղինակություն ու հարգանք ունենալ, իսկ 1 տոկոսանոց ռեյտինգով դա դժվար է:
Հ.Գ. Այ մարդ, էս սաղ լիրիկա է, դուք ասեք՝ Պուտինն ի՞նչ է ասում կամ ի՞նչ է որոշել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: