Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը գրել է. ««Չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել» Կարեն Կարապետյան»:
«ՉԻ». Չմտածեք, թե վերջում Կարեն Կարապետյանի անուն-ազգանունն ավելորդ է ու սխալ: Ինքն է այդպես գրել:
Այստեղ հետաքրքիրն այն է, որ մինչ այս ստատուսը Կարեն Կարապետյանը վերջին անգամ իր էջում ինչ-որ բան գրել է դեռևս հունվարին:
Այսինքն՝ սա մեծ իրադարձություն է, որ ստատուս է գրել: Օրվա իրադարձությունը:
Իսկ թե ինչու է գրել, այ, այստեղ արդեն պետք է «խոդի» տանք մեր դավադրապաշտական-վերլուծական միտքը:
Դե, առաջինը, ինչ մտքներովս անցնում է, որ դեմներս Երևանի ընտրություններն են: Ու Կարեն Կարապետյանը դրա համար այսպես կտրուկ ակտիվացել է: Հա, եթե մարդը տարին երկու անգամ է գրում, դա կտրուկ ակտիվացում չի, բա ի՞նչ է:
Երկրորդն էլ, որ ռուսներն են իրեն ակտիվացրել... ծը, չէ, էս չափից դուրս դավադրապաշտական է, եկեք սահմանափակվենք Երևանի ընտրություններով:
Հ.Գ. Ասում են՝ սա Կարեն Կարապետյանի կեղծ էջն է, բայց թող ինքը դա ասի: