Նոր մանրամասներ մերսեդեսի, Կարեն Կարապետյանի և ջակուզիի մասին
Երեկ լրատվամիջոցները լուր էին տարածել. «Քիչ առաջ Մոսկվայից Հայաստան ժամանեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանեց VIP տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին եկել նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով: Կարեն Կարապետյանին անձամբ դիմավորեցին 999 99 S դասի մերսեդեսով»։
«ՉԻ». Այնպիսի տպավորություն է, կարծես Կարեն Կարապետյանը 20 տարի Ուսպենսկիի տաճարի մենաստանում ինքնամեկուսացված է եղել, հիմա այնտեղից դուրս գալով, ոտ-ոտ հասել է Հայաստան: Ոչ մի անգամ Երևան չէր եկել, ոչ մի անգամ նրան չէին դիմավորել:
Բայց դուք շարունակությունը չգիտեք: Հետո մերսեդեսի վարորդը անձամբ բացել է ավտոյի դուռը և Կարեն Կարապետյանը նստել է: Հետո վարորդը անձամբ մեքենան վարել է, դուրս է եկել Իսակովի պողոտա, և նրա հետևից գնացել են մի քանի գեներալ՝ անձամբ և թույն ավտոներով: Իսակովի պողոտայից որ թեքվել են դեպի «Հաղթանակ» կամուրջ, աջ մարգատն էլ միացրել են:
Հետո Կարեն Կարապետյանին տարել են թանկարժեք հյուրանոց, որտեղ նրան անձամբ դիմավորել է դռնապահը՝ խոնարհվելով նրան ուղեկցել է VIP համար, թանկարժեք ջակուզիով, բանով: Էն գեներալներն էլ կանգնել են դռան մոտ՝ հերթապահության: Առավոտյան անձամբ են Կարեն Կարապետյանին դիմավորել, թե՝ ոչ, էդ մեկը չգիտենք: Ինչ չգիտենք, չգիտենք:
Հ.Գ. Էս, ինչ որ պատմեցինք, նույնքան ճշմարտություն է, որքան՝ 999 99 S դասի մերսեդեսի գոյությունը, այն էլ՝ փոքրատառով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: