...

Դո՛ւրս եկեք Վարդուհու հիպնոսից

Դո՛ւրս եկեք Վարդուհու հիպնոսից

Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չեն թողնելու՝ արտահերթ ընտրությունները կայանան․ «Մինչև արտահերթ ընտրությունները՝ ինքը պետք է գնա։ Ես չեմ էլ ուզում քննարկել այն տարբերակը, որ ինքը մնում է և արտահերթ ընտրություններ են լինում։ Ոչ մի եթե-ներ, մինչև ինքը չգնա, ոչ մի արտահերթ ընտրություն Հայաստանում չի լինելու։ Կամ ընտրությունը վերածվելու է աստված գիտի, թե ինչ ընդհարումների Հայաստանի ներսում։ Կռիվ է լինելու մինչև վերջ։ Մի մասը կգնա, մի մասը չի գնա։ Ամեն մի քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու, դա՞ է ինքը ուզում»։ 

«ՉԻ». Տարիներն անցան, բայց այս մարդն այդպես էլ հետևություններ չարեց երիտասարդ տարիների սխալներից: Իրեն թվում է, թե որքան քիչ աջակցություն ունես, այնքան շատ պետք է ռադիկալացնես հռետորանաբանությունդ:

1000 հոգով դուրս են գալիս փողոց և վերջնագրեր ներկայացնում, թե ով պետք է մասնակցի ընտրություններին, ով՝ ոչ: Դե հիմա Նիկոլն էլ կարող է փողոց հանել իր աջակիցներին, ովքեր կպահանջեն, որ ընտրություններին որևէ դեպքում չպետք է մասնակցեն Վազգեն Մանուկյանը, Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Ծառուկյանը, Սաղաթելյանը ու ևս մի 100 հոգի: Իրենց պահանջը որքանո՞վ ադեկվատ չի լինի ձեր պահանջի կողքին: Եթե Մանուկյանը մի 15 րոպե դուրս գա Վարդուհի Իշխանյանի հիպնոսի ազդեցությունից, ապա կհասկանա, որ այդ պահանջն ավելի մեծ հասարակական աջակցություն ունի:

Հայաստանը պարտվել է պատերազմում, բայց Հայաստանում մարդկանց միջև թշնամություն չկա: Դո՛ւք եք փորձում ցանկացած գնով դա հրահրել: Փոքր խմբերով հարձակվելով մարդկանց վրա՝ փորձում եք տպավորություն ստեղծել, թե դա կատարվում է տարերայնորեն: Բայց Հայաստանը փոքր երկիր է, և բոլորը բոլորին լավ են ճանաչում: Գիտեն, որ հավկիթ նետողը համատեղության կարգով նաև Շանգրի-Լայում դիլեր է աշխատում: Եվ եթե նրան չուղղորդեք, նա երբեք չի գնա այդ քայլին:

Այնպես որ՝ Մանուկյանը ճիշտ կանի երկու բան պահանջի:

Նախ, պատվիրատուներից պահանջի, որպեսզի միանվագ տան իրեն խոստացված վճարը: Դա մի փոքր կմեղմի Վարդուհուն:

Երկրորդ՝ պահանջի, որ խորհրդարան անցնելու շեմը դարձնեն 0.1 տոկոս: Բավական լավ շանսեր կառաջանան խորհրդարան մտնելու համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2261 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ