ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է. «ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»:
ՉԻ.- Հասանք ՀԱՊԿ-ին: Սկզբից նախկիններն էին սպառնալիք, հետո նախկինների նախկինները, հետո նախկինների նախկինների նախկինները, հետո ռուսները, թուրքերը, ադրբեջանցիները, հետո պետականության սխալ հիմքերը, հետո Սահմանադրությունը, հռչակագիրը: Նույնիսկ Արցախ բառի հիշատակումը:
ՀԱՊԿ-ից հետո հաջորդը, որը մեր պետականության համար սպառնալիք է հռչակվելու, հասկանալի է, դա Եվրոպայի Խորհուրդն է: Էդ ճյուղը շատ հեռանկարային է: Մինչև 2050 թիվը բոլ-բոլ է: ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ....
Վերջինը, որով կավարտվի մեղավորների ու սպառնալիքների շարքը, ՄԱԿ-ն է լինելու: Ու Փաշինյանն այս տեմպերով Հայաստանը ՄԱԿ-ից էլ կպոկի: Հայաստանը կդադարի պետություն լինելուց, ու այդ դեպքում այլևս ոչ ոք չի կարողանա մեզ սպառնալ: Խիտրի, ադնակա