...

Երևանի աղեստամոքսային տրակտը

Երևանի աղեստամոքսային տրակտը

Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե «ավագանին մեր աչքերն ու ականջներն են, որոշ դեպքերում՝ նաև խիղճը»։

Նկատենք, որ «որոշ դեպքերում» վերապահումը շատ տեղին է։ Բա մարդիկ ընտանիք են պահում, հո էնտուզիաստներ չե՞ն, որ միշտ խղճով առաջնորդվեն։ Բայց որոշ դեպքերում, իհարկե, կարելի է։ Ինչ վերաբերում է աչքերին և ականջներին, ապա Տիգրան Ավինյանն, անկասկած, նկատի ունի, որ ավագանու անդամներն անձամբ ի՛ր աչքերն ու ականջներն են, իսկ ինքը, բնականաբար, ստամոքսն է։ Աչքերը պիտի օգնեն գտնել ուտելիքը, ականջները՝ լսեն, թե ուրիշ որտեղ ուտելիք կա, իսկ մնացածի հետ գործ չունեն։ 

Հետո՞ ինչ, որ քաղաքացիները սովորաբար Երևանի ավագանին մարդու մարմնի բոլորովին այլ մասի հետ են համեմատում։ Չէ, ուրիշ բան չմտածեք, կույրաղիքը նկատի ունենք

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   621 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ