...

Երկուսդ էլ ճիշտ եք

Երկուսդ էլ ճիշտ եք

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասել է. «Հասկանում եմ, որ ձեր շեֆի կողմից ունեք հստակ ցուցում, որ ԱԺ-ում որոշ արտահայտություններ չհնչեցվեն, այդ թվում «հողատու» և «կապիտուլյանտ» բառերը և հավանաբար դա եղել է ձեր ԱԺ նախագահ ընտրվելու պայմաններից մեկը»:

«ՉԻ». Իշխան Սաղաթելյանի ասածն այն է, որ իշխանություններին «հողատու» և «կապիտուլյանտ» են որակել և հա էլ որակելու են: 

Այն, ինչը մենք կանխատեսում էինք՝ որ մոռացեք այս խորհրդարանում քաղաքական բանավեճ հասկացությունը, ընդհանրապես՝ քաղաքականությունը: Ընդդիմությունը իշխանություններին «հողատու» և «կապիտուլյանտ» է անվանելու, իշխանությունն էլ ընդդիմությանն է «ատվետ ֆռռալու», ինչի համար լիքը բան կա պատասխանելու: 

Ու այդպես՝ ամեն օր: Մեկ-մեկ կարող է տաքանան էլ, իրար կծեն-մծեն, բայց դե, բանակային մի ամբողջ կորպուս կանգնած է ԱԺ նիստերի դահլիճի սահմանամերձ գոտիներում: 
Մեզ մնում է միայն մի բան ասել. էրեխեք, իրար մի վիրավորեք, երկուսդ էլ ճիշտ եք:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ