...

Իրար վրա քֆուր դնելու վիճակ է

Իրար վրա քֆուր դնելու վիճակ է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի արած որոշ հայտարարությունների։ Դրանցից մեկը վերաբերում էր հրավիրված արտահերթ նիստին, որի մասին ընդդիմադիր պատգամավորը ասել էր՝ «եթե տղա են, պետք է մասնակցեն»։

«Իրա մակարդակն ա իրա հայտարարությունը։ Եթե տենց է, թող գար, նախորդ նիստերին մասնակցեր, այլ ոչ թե միկրոֆոնը շուռ տա։ Նիստերին գալիս գրանցվում, դուրս ա գալիս։ Թող Սևանի ափին կառուցած հյուրանոցը Շուշիում կառուցեր, Սերժ Սարգսյանը գնար բացմանը։ Սեյրան Օհանյանի «ասաբնյակը» թող Ստեփանակերտում կառուցեին։ Թող Ագնեսա Խամոյանը Ցվետանա Պասկալևայի պես ծրագրեր անի, ինչի՞ չի անում»:

«ՉԻ». Իշխանություն-ընդդիմություն բանավեճերը քաղաքական հարթության վրա մեկնաբանելն անհնար է: Որովհետև դրանք ոչ թե բանավեճեր են, այլ լեզվակռիվներ, գողական ռազբորկաներ, տղայական վեճեր:

Որ ասում ենք՝ այս ընդդիմությունը իշխանությունների հարատևության երաշխիքն է, պարզ երևում է այս «դիալոգում»: Իշխան Սաղաթելյանն իրենց հրավիրած արտահերթ նիստին մասնակցելը տղայական ինչ-որ մոտեցում է համարում: Դեռ լավ է, որ «քֆուր» չի դնում: Օրինակ՝ ով որ նիստին չգա, Շիրակի ու Արարատի դաշտավայրերի բնակիչ է: 

Դրա համար էլ իշխանությունները ոնց ուզում՝ պատասխանում են: Ընդդիմադիրների այս «կոլեկցիային» արձագանքելիս լեզվին ինչ գա՝ կասեն: Պրոբլեմ չունեն: Փոխարենը լրջագույն պրոբլեմներ են ունենում Ադրբեջանի հետ բանակցություններում, միջազգային կառույցներում, որովհետև այնտեղ արդեն ոչ թե տղայական «մոմենտներ» են գործում, այլ պրոֆեսիոնալիզմը, փորձառությունը, այնտեղ դիմացները ոչ թե Իշխան Սաղաթելյան կամ Լյովիկ է կանգնած, այլ տասնամյակների ընթացքում թրծված դիվանագետներ: 

Ինչի՞ մասին է խոսքը, եթե Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը հարցազրույց է տալիս Հ1-ին, ու այդ հարցազրույցն այնքան վատն է, որ չի հեռարձակվում: Չգիտենք՝ էդ ինչե՞ր է ասել, որ եթեր չի գնացել: 

Ահա այս որակի քաղաքական դաշտ է հիմա: 

Հ.Գ. Իսկ Ալեն Սիմոնյանը թող շատ չոգևորվի. այնպես է ասում. «Արցախը փրկում են գործով, ոչ թե քաղաքի կենտրոնով շրջապտույտներ և սելֆիներ անելով», կարծես ինքը Աղդամի մոտ սելֆի անելուց բացի, Արցախի համար ուրիշ բան է արել: 

Սեյրան Օհանյանը Արցախի համար առողջություն է կորցրել, պատերազմի է մասնակցել, Արցախում բնակվել, գոնե դա Ալեն Սիմոնյանը պիտի գիտակցի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ