...

Երկրի առաջին լեդիի թեկնածուն այսպիսին պետք է լինի, սովորե՛ք

Երկրի առաջին լեդիի թեկնածուն այսպիսին պետք է լինի, սովորե՛ք

Սոցցանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, ընդդիմության ակցիաներից մեկի ժամանակ հայտարարում է. «Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, որպեսզի կործանի Հայաստանը։ Մահ, մահ Նիկոլին»։

«ՉԻ». Ջան ենք ասել: Այ, երկրի առաջին լեդիի թեկնածուն այսպիսին պետք է լինի: 30 տարի է, դժոխք է ուղարկում բոլոր նրանց, ովքեր Վազգեն Մանուկյանի պես հայրենասեր, տարածքներ գրավող, երկիր հիմնադրող, էս «ժեխերին» համաշխարհային ազգ սարքող գյոզալ մարդուն չեն թողնում, որ վերջապես հասնի իր մուրազին: Նկատի չունենք, որ Վազգեն Մանուկյանը դառնա պետության ղեկավար: Նկատի ունենք, որ Վարդուհի Իշխանյանը վերջապես դառնա պետության ղեկավարի գերագույն ու գլխավոր ղեկավար: 

Սկզբից Լևոնն էր խանգարում, որի համար «Դրո» սարքեցին ու խորհրդարանի ճաղեր ջարդեցին, էն էլ՝ չկպավ:

Հետո Վազգեն Սարգսյանն էր խանգարում, բայց մի խումբ ռոմանտիկներ հարցը լուծեցին: Հետո Ռոբերտն ու Սերժը խոստացան, որ մի օր ինքը կհասնի իր մուրազին, էն էլ Նիկոլը խանգարեց: Հիմա Նիկոլով զբաղվում են Գառնիկ Իսագուլյանի պես ռոմանտիկ տղերքը:

Մնացել է վերջին պրոբլեմը՝ ժողովուրդը: Հո չե՞ս կարող հայտարարել, թե՝ մահ, մահ ժողովրդին: Ռոմանտիկներն ու «Մայն կամպֆն» էլ գործին չեն օգնի: Բայց Վազգեն Մանուկյանը մի բան կանի: Հաստատ: Ժողովրդի մի մասին արդեն «բռակ» է հանել, սարքել ժեխ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4264 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ