...

Հզոր է, հզոր Վազգեն Մանուկյանը

Հզոր է, հզոր Վազգեն Մանուկյանը

«Վերնատուն» ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, գրել է. «Մեր 90-ականների հաղթանակների հետ Վազգեն Սարգսյանը կապ չունի, նայեք տարեթվերով ու ժամանակով, թե ով է եղել ՊՆ նախարար՝ հաղթանակների ժամանակ և ով՝ պարտությունների ժամանակ»:

«ՉԻ». Այ, հիմա ամեն ինչ տեղն ընկավ: Պատերազմը հաղթել է Վազգեն Մանուկյանը: Միայն ինքը ու բացառապես ինքը: Վազգեն Սարգսյանն ո՞վ է, որ կապ ունենար հաղթանակների հետ: Հայաստանի անկախությունն էլ է Վազգեն Մանուկյանի շնորհքը, ատոմակայանի վերագործարկումը և ընդհանրապես, այն, որ մենք այսօր շնչում ենք, ապրում ենք, երբեմն էլ հաց ենք ուտում, դա միայն Վազգեն Մանուկյանի շնորհիվ է:

Եվ հիմա, երբ Արցախում պատերազմ է ընթանում, ամեն ինչ երևի կախված է Վազգեն Մանուկյանից: Թե որ հաղթում ենք, ուրեմն՝ հաստատ իր մատը խառն է, թե չէ ի՞նչ Դավիթ Տոնոյան, Ջալալ, Արայիկ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2778 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ