...

Երկրորդ բաստիոնի կառուցումն անթույլատրելի է

Երկրորդ բաստիոնի կառուցումն անթույլատրելի է

Կորոնավիրուսի վարակը աչքաթող արեց Արցախում ընթացող նախընտրական գործընթացները: Մինչդեռ հայտնի ուժերը, որոնց այժմ ավելի հարիր է անվանել ռևանշի ուժեր, մի նոր բաստիոն են կառուցում, որը վարակի հաղթահարումից հետո ոչ պակաս վտանգ է ներկայացնելու, քան հիմա ՍԴ կոչվածը: 

Այն մթնոլորտը, որում ընթանում են Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ուղիղ մարտահրավեր է Հայաստանի հեղափոխությանը և դրա արդյունքում ձեռք բերված արժեքներին:

Չափազանցություն չի լինի, եթե ասվի, որ առաջիկա ընտրությունները հավակնում են լինել ավելի ոչ թափանցիկ ու անարժանահավատ, քան նախորդ ընտրությունները:

Նախ, անհասկանալի է, թե ինչու գոնե մեկ ամսով չեն հետաձգվում ընտրությունները: Հայաստանում դեռ չկար արձանագրված կորոնավիրուսի դեպք, իսկ հայտնի ուժերը պահանջում էին հետաձգել հանրաքվեն: Արցախի դեպքում նրանք լուռ են, ինչպես ձկները: Մինչդեռ, Աստված մի արասցե, Արցախում վարակի տարածումը հղի է ավելի մեծ վտանգներով, քան Հայաստանի դեպքում: Ոչինչ չի խանգարում հայտարարել արտակարգ դրություն և ընտրությունները հետաձգել մեկ ամսով: Մեկին՝ տվյալ դեպքում Արայիկ Հարությունյանին, օր առաջ նախագահ կարգելու որոշ ուժերի ցանկությունը կարող է վտանգել Արցախի անվտանգությունը:

Մտահոգիչ է նաև, թե ինչ մեթոդներով են փորձում վերարտադրվել Արցախի իշխանությունները: Կան բազմաթիվ ահազանգեր ընտրակաշառք բաժանելու մասին և հիմնականում տալիս են նախկին վարչապետի անունը: Երկրորդ քաղաքի՝ Մարտունու քաղաքապետը որոշում է, թե ով իրավունք ունի քարոզարշավ անելու, ով՝ ոչ: Իսկ Ստեփանակերտում այդ ինքնաիրավչության դեմ բողոքողները ձերբակալվում են:

Հայաստանի իշխանությունը չպետք է համակերպվի այդ մթնոլորտում իշխանության ձևավորման փաստի հետ: Այսօրվա համակերպվելը հետագայում լուրջ խնդիրներ է ստեղծելու թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի համար:

Ռևանշի ուժերը գեղագիտական հաճույքի համար չեն կառուցում այդ բաստիոնը: Չլինի այնպես, որ հայտնի դեպքի նման նոթատետրը բացվի մեկ տարի հետո:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1581 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ