Չորեքշաբթի 03.03.2021 03:06

Սատիրիկոն/Լուր-մեկնաբանություն
02.03.2021 / 21:00
Քաղաքական
02.03.2021 / 20:00
Սատիրիկոն/Լուր-մեկնաբանություն
02.03.2021 / 19:00
Սատիրիկոն/Լուր-մեկնաբանություն
02.03.2021 / 17:00
Սատիրիկոն/Լուր-մեկնաբանություն
02.03.2021 / 15:15
Սատիրիկոն/Լուր-մեկնաբանություն
02.03.2021 / 13:30
07.02.2021   19:00
748

Երրորդ բևեռ չկա և չի լինելու


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌ

Ցավոք, առանց քմծիծաղի հնարավոր չէ լսել կամ կարդալ մեր հարաբերականորեն երիտասարդ այն քաղգործիչներին և վերլուծաբաններին, որոնք լուրջ դեմքով խոսում են Հայաստանի ներքաղաքական վիճակից՝ ակնհայտորեն պատրաստվելով նախընտրական քարոզին:

1. Նախ հայտնի չէ՝ լինելո՞ւ են արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ:
2. Եթե այնուամենայնիվ այդ միջոցառումը տեղի ունենա, Հայաստանի բնակչության ո՞ր տոկոսն է մասնակցելու դրան:
3. Ընտրողներից քանի՞սն են կարդալու մեր քաղ. ուժերի երկարաշունչ, այստեղից-այնտեղից թխած ծրագրերը:
4. Ի՞նչ գաղափարներ են մատուցելու ջախջախված երկրում մեր ավանդական և ոչ ավանդական կուսակցությունները: 

Առաջին հարցի պատասխանն առայժմ չունենք: Երկրորդը քիչ թե շատ պարզ է. հիասթափված, պարտությունից ուշքի չեկած, նոր պատերազմի վախով ապրող հասարակության մեծամասնությունն անտարբեր է լինելու ցանկացած ընտրության նկատմամբ: Ընդգծենք՝  հասարակության մի զգալի հատված ընտրել է փրկության ճանապարհը, որ ոչ թե փախուստն է ազատությունից, այլ սեփական երկրից: 

Երրորդ կետի պատասխանն էլ է հայտնի: Հայաստանի անկախացումից ի վեր ընտրություններ ենք անցկացրել և համոզվել, որ բնակչության մեծ մասը ծրագիր չի կարդում, անգամ չի պահանջում: Ի դեպ, երկար-բարակ ծրագրեր չեն կարդում նաև դեմոկրատական ավանդույթներ ունեցող երկրներում: Մարդիկ ընտրություն են կատարում՝ հետևելով կարևոր սկզբունքներին:

Հասանք 4-րդ կետին և ընկանք ոչ թե յոնջայի, ինչպես ենթադրում էինք նախորդ շաբաթ (Անդունդի եզրին՝ յոնջայի դաշտում), այլ կանեփի դաշտ: 

Մեր հարաբերականորեն երիտասարդ քաղգործիչներն ու վերլուծագանգերը հին երգն են կապել երրորդ բևեռի կամ երրորդ ուժի մասին՝ բնականաբար նկատի ունենալով իրենք իրենց: 

Հասարակությանը, սակայն, ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր գտնելու որևէ ռեալ գաղափար չի ներկայացվում: Պնդումը մեկն է. իշխանությունը և ընդդիմությունը քըխ են, մենք՝ երրորդներս, կգանք, ու ամեն ինչ լավ կլինի: 

Բացենք մեր սիրելի ընթերցողների աչքերը: Պարզաբանենք, որ Հայաստանում չկա երրորդ բևեռ (բնության մեջ էլ չկա): Հայաստանում երկու բևեռ կա. մեկը պատերազմն է, մյուսը՝ խաղաղությունը:

Պատերազմի բևեռն այսօր բազմագլուխ մուտացիա է. իշխանություն, որի գերագույն գլխավոր հրամանատարի հիմնական կարգախոսը ոչ վաղ անցյալում «Արցախը Հայաստան է, և վերջ»-ն էր, իսկ պատերազմի առաջին օրվա համոզմունքը հետևյալն էր. «Եթե բոլորին թվա, որ մենք պարտվել ենք, մենք մեզ պարտված չենք համարի»: Պարտությունից հետո այս մարդն իրեն պարտության համար մեղավոր չի համարում և շարունակում է դավաճաններ փնտրել ամենուրեք: Ընդդիմությունը դավաճան է հռչակել Ն. Փաշինյանին, դավաճանություն նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելը, բայց բնավ չի խոսում այն մասին, որ 1998 թ-ից սկսած՝ իր լիդերներն են Հայաստանն ու Արցախը նախապատրաստել պարտության: Մի խոսքով՝ երկու կողմն էլ պատերազմը դավաճանություն չեն համարում, արդարացնում են այն: Ի՞նչ ասես, օրինակ, իշխանության ներկայացուցիչներին, որոնք թութակների պես կրկնում են, թե իրենք հող չեն տվել, հողերը հանձնվել են, որովհետև պատերազմ էր: Ուրեմն սա միևնույն բևեռն է, միևնույն մուտացիան՝ կանեփի դաշտում: Որովհետև միայն անհույս թմրամոլն է այսքան կտրված իրականությունից: Թեպետ կանեփն այնքան էլ մեղք չունի: Կրկնահանցագործներն են ստիպված լինում անմեղսունակների դեր խաղալ:

2-րդ բևեռը խաղաղությունն է: Ի՞նչ է նշանակում սա Հայաստանի և Արցախի համար: Բացատրենք: Հայաստանի գալիք իշխանությունը, եթե, իհարկե, ունենանք սեփական իշխանություն, պետք է բացառի արկածախնդրությունը, պետք է կարողանա ճիշտ գնահատել երկրի հնարավորությունները, պետք է կարողանա ապահովել երկարատև խաղաղություն և կանգնեցնել արտագաղթը:

Երրորդ բևեռ չկա: Ընտրությունը պատերազմի և խաղաղության, մահվան և կյանքի միջև է: 

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021



Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

 Պիտակներ

         Գրիգոր Խաչիկյան, «Չորրորդ իշխանություն»


››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված


Ստոպ-կադր
Ստոպ-կադր
01.03.2021 / 482