...

Երթից առաջ անպայման լողացեք

Երթից առաջ անպայման լողացեք

Այսօր երեկոյան Դաշնակցությունը Արժանապատվության երթ կանցկացնի՝ վարչապետի հրաժարականի պահանջով:

Կա միֆ, որ ինչ-ինչ, բայց դաշնակները պատմություն լավ գիտեն: Պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ: Անգամ սեփական պատմությանը լավ ծանոթ չեն, այլապես գոնե մեկ օրով կհետաձգեին իրենց երթը, կամ անունը չէին դնի Արժանապատվության երթ:

Ուղիղ 100 տարի առաջ, դաշնակցական կառավարությունը էլ ավելի խայտառակ պայմանագիր կնքեց թուրքերի հետ, որի դիմաց Փաշինյանի կնքածն իսկապես խամրում է:

Այսօր բոլոր այն դաշնակները, որոնք արժանապատվության մասին կգոռան և իրենց կպատռեն, պետք է հիշեն Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին: Այսօր լրանում է նրա կնքման ուղիղ 100 տարին:

Եվ այսպես, պայմանագրի հիմնական դրույթները. Թուրքիային անցավ Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։

Իմիջիայլոց, հենց այդ պայմանագրով դաշնակների կառավարությունը հրաժարվեց Սևրի պայմանագրից:

Ստացվում է, որ արժանապատվության լուրջ դեֆիցիտ ունեցողներն այսօր երթ են անելու հանուն արժանապատվության:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1674 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ