...

Էս ի՜նչ կպնել է կպնում

Էս ի՜նչ կպնել է կպնում

Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

«Հետքը» պարզել է, որ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ փայ ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայր Էդգար Ավագյանը, որը դատարանի վճռով սնանկ է ճանաչված։

Էդգար Ավագյանը երբևէ կառուցապատման բիզնեսում չի եղել, երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում։

ՉԻ.- Էլի Ալեն Սիմոնյանը: Ի՞նչ եք կպել էս մարդուց: Հիմա ինքն ի՞նչ մեղավոր է, որ հեղափոխությունից հետո իր ազգական-քավոր-բարեկամների գործարար ջիղն աճել է 847,6 տոկոսով:

Հեղափոխությունը մարդկանց հնարավորություններ է տվել: Ալեն Սիմոնյանի եղբայրը կամ քավորն էլ օգտվում են այդ հնարավորություններից:

Պետությունը օգնում է սնանկ մարդկանց, որ շատ արագ ոտքի կանգնեն: Իրենց խցկում ու տեղավորում է շահութաբեր բիզնեսների մեջ, դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Ընդհակառակը, նեղն ընկած մարդուն դարձնում են միլիոնատեր:

Ու ճիշտ պետք է ձևակերպել. Էդգար Ավագյանը ոչ թե Ծաղկաձորում շենքի կառուցման, այլ Ալեն Սիմոնյանի շրջապատում փայ ունի: Էսօր դա «ամենախադավոյ» շրջապատներից մեկն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   548 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ