...

Էս մարդու տեղը խորհրդարանն է

Էս մարդու տեղը խորհրդարանն է

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ է զրուցել:

- Եթե Բաղրամյան փողոց շատ մարդ է գալիս, դրա մեջ նաև ես կամ:
- Ե՞րբ եք եղել վերջին անգամ:
- Ոչ մի անգամ չեմ եղել:

«ՉԻ». Էէէէ՜, լավ էլի: Կարոտախտը մեզ խեղդեց: Բա նման մարդը ո՞նց կարող է չլինել խորհրդարանում: Որքա՞ն լավ հիշողություններ կան նրա հետ կապված: Այս խորհրդարանում բոլորն իրար միս են կրծում կամ ղժղժում, չկա մեկը, որի խոսքը ժպիտ առաջացնի:

Գալուստ Սահակյանը չար մարդ չէր, այսպես, «դոբրի ձյաձյա» էր, որևէ մեկի հանդեպ կոպտություն չէր դրսևորում, ձայնը չէր բարձրացնում, հավեսով պատասխանում էր լրագրողների հարցերին: Անկեղծ էլի, էս մարդուց որևէ վատություն տեսել ե՞ք: 

Ինքը գնաց, բայց իր տասնյակ թևավոր ու լեգենդար արտահայտություններն առ այսօր թևածում են հայկական քաղաքական երկնակամարում:

Նույնիսկ այս վերջին հարց ու պատասխանը. դե արի, ու այս մարդու վրա ջղայնացի: Օրինակ՝ եթե Վազգեն Մանուկյանն իրեն Գալուստ Սահակյանի պես պահեր և Բաղրամյան պողոտայում երբևիցե չլիներ, հիմա Հայաստանը բոլորովին այլ երկիր կլիներ:

Մի խոսքով, պետք է մտածել, թե ոնց Գալուստ Սահակյանին նորից հետ բերենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1055 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ