...

Էշ, մի՛ սատկիր, գարուն կուգա

Էշ, մի՛ սատկիր, գարուն կուգա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ռուսաստանում պաշտոնական մակարդակով հնչող այն տեսակետին, թե Հայաստանն ինքն է հրաժարվել Արցախից` ճանաչելով Ադրբեջանի մաս, և այդ դեպքում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը մեղմ ասած անընդունելի է:

«Դա աճպարարություն ա: Այսինքն այն, որ նոյեմբերի 9-ին հայտարարություն ենք ստորագրել, դա հեչ, այն, որ մենք 1991-ից սկսած, Ալմաթիի հռչակագրից սկսած, որտեղ Ռուսաստանը նույնպես անդամ է, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, դա էսօր հաշիվ դառա՞վ: Ո՞ւմ են իրանք ուզում էշի տեղ դնել: Եթե իրենք իրենց շրջապատին, ապա դա ստացվելու է ամենայն հավանականությամբ, իսկ հայ ժողովրդին չի կարելի փորձել խաբել, կամ համարել, որ հայ ժողովուրդը դա չի հասկանում»:

«ՉԻ». Օֆ, աման, եսիմ, է: Գոնե մի գրամ աճեին: 

Հարցը պաշտոնական Ռուսաստանին պատասխանելը չի: Թող էլի պատասխանեն, հակադարձեն, սեփական փաստարկները բերեն: Հարցը խոսելու ոճն է, բառապաշարը, կարծես քուչի բազարի խոսակցություն տանի:

Կամ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ Ռուսաստանի իշխանություններին հաջողվելու է էշի տեղ դնել իր ժողովրդին: Տեսնես հասկանո՞ւմ է՝ ինչ է ասում: 

Չնայած՝ ի՞նչ սպասել մեկից, որը երբեմն հակադարձելու փոխարեն թքում է մարդկանց վրա: Մեզ թվում է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը մի քիչ ըմբռնումով են մոտենում, հասկանում են՝ ում հետ գործ ունեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   571 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ