...

Եթե 20-րդ տեղից չվերադառնամ....

Եթե 20-րդ տեղից չվերադառնամ....

«Իրավունք» թերթը՝ ամփոփելով տարին ներկայացրել է Հայաստանի ամենաազդեցիկ 30 գործիչներին, անկախ նրանից նրանց ազդեցությունը դրական է, թե բացասական։ Ցանկը կազմվել է տարբեր ԶԼՄ-ների հայտնի լրագրողների հարցման արդյունքում: 

Ազդեցությունը գնահատվում է մինչև 100 միավոր նիշերով, այսինքն` բացարձակ ազդեցությունը գնահատվում է 100 միավորով:

Այսպես ասած՝ «լավագույն հնգյակը» հետևյալ պատկերն է ունեցել:

1․ Նիկոլ Փաշինյան- 76 միավոր,
2․ Սերժ Սարգսյան- 44 միավոր,
3․ Ռոբերտ Քոչարյան- 31 միավոր,
4․ Լևոն Տեր-Պետրոսյան- 29 միավոր,
5․Գարեգին Բ- 23 միավոր։

Այնուհետև հաջորդում են հետևյալ դեմքերը.

6. Օնիկ Գասպարյան                17
7. Տիգրան Ավինյան                  12
8. Արարատ Միրզոյան              11
9. Արայիկ Հարությունյան        10
10. Դավիթ Տոնոյան                  9
11. Վիտալի Բալասանյան        8
12. Գագիկ Ծառուկյան              7 
13. Սամվել Կարապետյան       6
14. Արմեն Սարգսյան               5
15. Արման Թաթոյան                4.5
16 . Ռուբեն Վարդազարյան      4,5
17. Ջալալ Հարությունյան        4
18. Լևոն Մնացականյան         4
19. Իշխան Սաղաթելյան          3,5
20. Վազգեն Մանուկյան           3
21. Ալեն Սիմոնյան                   2,5
22. Միքայել Մինասյան            2,5
23. Արա Աբրահամյան             2
24. Արթուր Վանեցյան              1,5
25. Լիլիթ Մակունց                    1,5
26. Սամվել Ալեքսանյան          1,5
27.  Վահրամ Բաղդասարյան   1,5
28. Հայկ Բաբուխանյան           1
29. Վահագն Չախալյան           1
30. Արա Զոհրաբյան                 1

«ՉԻ». Չենք կարող ասել՝ որ լրագրողների շրջանում է կատարվել հարցումը, ինչպես է կատարվել, որքանով է հարցումը օբյեկտիվ, բայց այս հարցման արդյունքների մեջ ամենաշատը աչքի է զարնում այն փաստը, որ ընդդիմության առաջնորդ հռչակված կամ ինքնահռչակված Վազգեն Մանուկյանն իր ազդեցությամբ ընդամենը 20-րդ տեղում է:

Չես էլ կարող ասել, թե հարցում իրականացրած լրատվամիջոցը իշխանամետ է կամ իշխանությունների պատվերն է կատարել: Հետո էլ ասում են, թե ինչու իշխանափոխություն անելու ընդդիմության ջանքերը տապալվեցին: Բա որևէ հեղինակություն ու ազդեցություն չունեցող մարդուն դայաղ եք արել ժողովրդին, ի՞նչ էիք սպասում: Նույնիսկ Իշխան Սաղաթելյանն ու ԲԴԽ նախագահն են ավելի ազդեցիկ համարվել: 

Հ.Գ. Հետաքրքիր է, այդ 20-րդ տեղը հատո՞ւկ են բռնացրել 20 րոպեի հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   870 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ