...

Եթե պայքարում եք, առաջնահերթ մեկուսացրեք սրա նմաններին

Եթե պայքարում եք, առաջնահերթ մեկուսացրեք սրա նմաններին

«Ես առողջ եմ, հետևաբար բոյկոտում եմ». գրառման հեղինակը շատ ուժեղ բժիշկ, ամեն ինչի ակտիվիստ և ի վերջո «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանն է:

«ՉԻ». Քննադատները ճիշտ են՝ միջազգային առողջապահական կազմակերպությունը անպիտան կառույց է: Երիցս ճիշտ է ԱՄՆ նախագահ Թրամփը, որ դադարեցրել է այդ կազմակերպության ֆինանսավորումը:

Կորոնավիրուսը արդեն երեք ամիս Հայաստանում է, իսկ միջազգային կառույցը մատը մատին չի խփում ուսումնասիրելու այս չափազանց հետաքրքիր «նմուշին»: Ախր, տիկինը գտածո է այդ հիվանդությունը հետազոտողների համար: Ի վերջո, հնարավոր չէ անգամ մակերեսային հետազոտության արդյունքում չպարզվի՝ վարակի ախտանիշները միայն հազը, ջերմությունը և համուհոտը կորցնելը չեն:

Իհարկե, նրա հետ պետք է հետազոտության ենթարկվի նաև Գոռ Վարդանյանը: Վերջինս շատ մոտիկից է շփվել բժիշկ Խաչատրյանի հետ, անգամ գրկել. չի բացառվում, որ նրա մոտ էլ հայտնաբերվի Կովիդ-19:

Իսկ եթե լուրջ, ապա Խաչատրյանների գիտակցությունը երբեք չի բարձրանալու, և եթե կառավարությունը իսկապես ցանկանում է պայքարել համավարակի դեմ, ապա պարտավոր է նմաններին արագ մեկուսացնել, չթողնել, որ նրանք հանուն իրենց երկու կոպեկի վտանգեն հանրային առողջությունը: Իհարկե բժշկուհին մարգինալ գործիչ է, չունի հասարակական աջակցություն, բայց եթե անգամ 10 հոգի էլ լուրջ ընդունեն Մարինա Խաչատրյանին, դա արդեն վտանգ է: Սա հեղափոխության հետ կապ չունի, սա այդ դեպքը չէ, որ այդ տասը հոգին դուրս չեկան փողոց և չմերժեցին Սարգսյանին, դրանից բան չփոխվեց: Այդ տասը հոգին հիմա կարող են դուրս գալ փողոց և դիմակ չկրելու պատճառով վարակեն հարյուրներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1528 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ