...

Ֆուկույամայից հետո՝ Շիրինյան

Ֆուկույամայից հետո՝ Շիրինյան

«Երասխում մեր բանակը պատերազմից հետո առաջին անգամ լրջորեն լռեցրել է ոսոխին»:

Հայտարարության հեղինակը քաղաքագետ ու կուսակցապետ Լևոն Շիրինյանն է:

«ՉԻ». Լավ, Արման Բաբաջանյանը ի՞նչ էր մտածել, որ մտքի այս տիտանին վերցրել էր՝ որպես գործընկեր: Շիրինյանը գուցե վատ մարդ չէ, ասում են, որ նրա դասախոսությունները ահագին ուրախ են անցնում, անգամ զանգը հնչելուց հետո ուսանողները կրկին ու կրկին նրան հետ են կանչում ամբիոն, որ բղավեն՝ բռավո, բայց քաղաքականությունը ու Շիրինյանը իրար հակացուցված են: Ինչպե՞ս կարելի է 44-օրյա դաժան, 5-րդ սերնդի պատերազմը համեմատել փոխհրաձգության հետ: Դա նույնն է, եթե Ֆուկույամայից հետո ցիտես Շիրինյանին:

Իհարկե, Շիրինյանի պնդումը ֆեյսբուքում առնվազն մի երկու հազար լայք կբերի, բայց արդյոք արժե լայքերի համար սեփական անձը այս աստիճան զավեշտալի վիճակի մեջ դնել: Երկու հազարը կլայքեն, բա մյուսնե՞րը ինչ կմտածեն քաղաքագիտության պրոֆեսորի մասին: Հաստատ ոչ նորմատիվային լեքսիկոնով կհիշեն նրան պրոֆեսորի կոչում տվողին:

Հ.Գ. Փաշինյանը թերևս ևս մեկ անգամ կանչի Շիրինյանին, իրար հետ մտմտան, թե Երասխի փոխհրաձգության քանի մասնակցի արժանացնեն ազգային հերոսի կոչման: Եթե թիվը բավարար չլինի, կարելի է մարտական խաչի արժանացնել նաև Շիրինյանին: Հա ինչ, մարդն էլ Երևանում գողապետության դեմ խրամատն է պահել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1167 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ