ԱԺ քպ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Հիմա պետք է արդեն միասնական լինենք, որ կարողանանք գրագետ ձևով, խելոք ձևով Արցախը հետ բերենք»:
«ՉԻ». Այսինքն, մինչև հիմա միասնական չէինք, դրա համար ենք Արցախը կորցրել: Պլյուս էլի լիքը բաներ: Էս մեկը մեր մտքով չէր անցել մինչև հիմա:
Լսել էինք, որ Արցախը կորցրել ենք նախկինների, ռուսների, միջազգային հանրության, Ալմա-Աթայի, նույնիսկ կորոնավիրուսի պատճառով, բայց միասնական չլինելը նորություն է: Սրանց ֆանտազիան լավ է աշխատում:
Բայց պատգամավորի խոսքերի մեջ տրամաբանություն կա: Եթե իշխանությունները նույնքան գրագետ, խելոք ձևով գործեն, ոնց որ գործել են պատերազմը պարտվելիս և Արցախը կորցնելիս, հաշվեք, որ Ղարաբաղն արդեն մեր ջեբում է: