...

Գևորգ Պետրոսյանի կալանավորման հոդվածը չկա

Գևորգ Պետրոսյանի կալանավորման հոդվածը չկա

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սենց որ գնա, շուտով ինձ էլ կկալանավորեն: Ու գիտե՞ք ինչի համար. տանը դաշնամուր լավ չնվագելու և երգելու համար: Մնաց հոդվածը գտնեն: Չնայած հիմա մոդա ա՝ սկզբից կալանավորում են, հետո նոր հոդվածն են գտնում»:

«ՉԻ». Վերջապես Գևորգ Պետրոսյանը մեզ ուրախացրեց: Պարզվում է՝ կա գոնե մի բան, որն իր մոտ ստացվում է: Քչից, շատից հումոր է անում: Դա միակ բանն է, որից գլուխ է հանում:

Դաշնամուր նվագելը վատ է ստացվում, կամ էլ մենք հեռու ենք Թաթուլից: Քաղաքականությունն իր մոտ ընդհանրապես աղետ է, ինչ խոսում է, ստիպված ականջներս փակում ենք, որ չլսենք, եթե՝ իհարկե, խոսքը չի գնում գեյերի, ԼԳՏԲ-ների, ԱԳԼՃԿ-ների մասին: Այստեղ նա իրեն զգում է ինչպես՝ ձուկը ջրում: Այս կողմից փրթելով սկսում է, այն կողմից՝ ավարտում:

Մենակ չհասկացանք, թե ինչու պետք է նրան կալանավորեն: Մեզ մոտ «էշ-էշ դուրս տալու» հոդված չկա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5741 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ