...

Գևորգ Պետրոսյանին նոր անուն ենք գտել

Գևորգ Պետրոսյանին նոր անուն ենք գտել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ասել է. «Ես հիմա էլ եմ այն կարծիքին, որ կնոջ անունը պետք է դնեն 18 տարեկանում, նայում ես՝ անունը Քնքուշ է, ինքը դինոզավր է»:

«ՉԻ». Իսկ մեր մեջ ասած, բհկ-ական այս պատգամավորի ասածում տրամաբանություն կա: Իսկապես, երբեմն այնպիսի անհամապատասխանություն է լինում մարդու արտաքինի, էության և անվան միջև, որ... չպիտի նման բան լինի, էլի:

Բայց մենք չհասկացանք, թե ինչու միայն կնոջ դեպքում, և ինչու՝ 18 տարեկանում պետք է անունը դնեն: Օրինակ, վերցնենք Գևորգ Պետրոսյանին: Նայում ես՝ անունը Գևորգ է: Իսկ ի՞նչ է նշանակում Գևորգ: Հին հունարենից բառացիորեն՝ «երկրագործ, հողագործ»: Այս մարդու մեջ որևէ հողագործական բան կա՞: Բացարձակ չկա: Ընդհանրապես իր էության հետ չի բռնում: 

Այնպես որ, ընդառաջելով Գևորգ Պետրոսյանին, առաջարկում ենք իր անունը փոխել ու տեղը դնել Դյորդ: Էլի նույն Գևորգն է, ուղղակի՝ հունգարերեն: Դյորդ Պետրոսյան՝ լրիվ ինքն է: Կամ՝ ծայրահեղ դեպքում՝ Բյորն: Սա էլ սկանդինավերենից նշանակում է «գորշ»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1672 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ