...

Գևորգ Պետրոսյանը ցուցադրում է Ծառուկյանի վախերը

Գևորգ Պետրոսյանը ցուցադրում է Ծառուկյանի վախերը

«Լավ, ասենք՝ մարտի 1-ի դեպքերի հետ օրը մի անուն շրջանառության մեջ դնելով՝ ինչի՞ է հասնելու իշխանությունը...

Սենց որ գնա, հարցաքննության հրավիրվողների հերթն ինձ ու Ալլա Պուգաչովային էլ կհասնի: Է, լավ, էլի թող հասնի, բայց ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո. որ ինքը տերով է, մենք՝ անտեր՞...»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Աժ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«ՉԻ». Այս տողերը կարդալուց շատ անհանգստացանք: Ինչու՞ պետք է Պետրոսյանն անտեր մնար: Չլինի Գագիկ Ծառուկյանի հետ մի բան է պատահել: Կապվեցինք ԲՀԿ կուսակցության հետ, փառք աստծո ամեն ինչ նորմալ է մեծ բարերարի հետ: Անգամ խոստացան, որ Էդուարդ Բաբայանը  զրույց  կունենա պատգամավորի հետ, որպեսզի նա այսուհետև չկռկռա Ծառուկյանի վրա:

Կապվեցինք նաև Ալլա Բորիսովնայի հետ: Նա փոխանցեց, որ իր թիկնազորը Մարտի 1-ին չի ստացել զինվորական հանդերձանք, չի մասնակցել դրան նախորդող նախագահական ընտրությունների կեղծմանը, իր թիկնազորը չի արել լցոնումներ Սերժ Սարգսյանի օգտին, կոալիցիա չի կազմել նրա հետ, ինքն աշխատավարձ չի տվել Արցախից բերված որևէ զինվորականի, ուստի իր համար անհասկանալի է, թե ինչու է Պետրոսյանը Ծառուկյանի փոխարեն իրեն ուղարկում հարցաքննության:

Գևորգ Պետրոսյանին խորհուրդ կտանք քիչ անի նման գրառումներ, քանի որ ակնհայտ է դարձնում շեֆի վախերը: Շատ է ցանկանում մի բանով օգնել, թող Գևորգ Մունաթիչ մականունով նյութեր գրի 7 օր.am-ում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5955 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ