...

Գալիս եք, որ ի՞նչ անեք

Գալիս եք, որ ի՞նչ անեք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Եվրամիության մի շարք երկրներից հնչող հայտարարությունները, որ ցանկանում են ընդգրկվել Ղարաբաղյան հարցով ընթացող եռակողմ ձևաչափի բանակցություններին:

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան միայն կողջունի ԵՄ երկրների միջնորդական ջանքերը, եթե դրանք հանգեցնեն կայունության, կանխատեսելիության և օգնեն, որ առկա պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

«Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացումն ընդհանուր առմամբ վատ չի ընթանում: Եռակողմ պայմանավորվածությունները կնքվել են ՌԴ նախագահի բավական ակտիվ մասնակցությամբ, և դրանք իրականացվում են նրա բավական ակտիվ մասնակցությամբ»,- ասել է Պեսկովը:

«ՉԻ». Եթե Պեսկովի խոսքերը թարգմանենք 3-րդ մասի լեզվով, ապա նրա ասածը հետևյալն է. ասում է՝ ախպեր ջան, գալիս եք, որ ի՞նչ անեք: Ինչ որ անելու է, արդեն արված է, եռակողմ համաձայնագիրը ստորագրված է, Պուտինը դրանով զբաղվում է, հավայի գալու եք, ոտի տակ ընկնեք:

Պրինցիպի, ասում է՝ կարաք գաք, պրոբլեմ չկա, բայց հիշեք, որ էն, ինչ ստորագրվել է նոյեմբերի 9-ին, մենակ դրանով կարաք զբաղվեք, աթոռ էլ կտանք, գրիչ-տետր էլ, գրեք, ջնջեք, բայց եռակողմ համաձայնագրի «ռամկեքից» դուրս չգաք: Տուն-տունիկ չենք խաղալու: 

Սա է Մոսկվայի արձագանքը: Հիմա թե ինչպես ԵՄ-ն կամ ԵՄ-ի որոշ երկրներ կարձագանքեն Կրեմլի այս դիրքորոշմանը, կապրենք, կտեսնենք, այստեղ հարցը ռուսների թույլ տալ-չտալը չէ, այլ, թե Եվրոպան ինչու է նոր որոշել ինչ-որ մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին, երբ 44-օրյա պատերազմի վրա գերեզմանաքար են դրել, վրան էլ արդեն տառեր են գրում: 

Հ.Գ. Հեսա որ արտգործնախարար ունենանք, վերջապես կիմանանք, թե այս հարցում մենք ընդհանրապես դիրքորոշում ունե՞նք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1312 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ