...

Գասպարյան Վովան փիլիսոփա է դառնում

Գասպարյան Վովան փիլիսոփա է դառնում

Նախկինների ակտիվացման ֆոնին իր մասին որոշել է հիշեցնել նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և հանդես եկել ծավալուն հայտարարությամբ: Ներկայացնենք հատվածներ նրա հրապարակախոսությունից.

«Կան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն՝ հանցակցություն»:

«Սարդարապատը հակառակ իշխանությունների կամքի ու փախչող բազմության «հավաքական իմաստնության» եղավ»:

«Համոզված եմ, որ այդ սակավ ընտրյալները, իմ սիրած խոսքով՝ պետության մարդիկ, անպայման կգտնեն իրար, հոգով չպարտվածներն էլ կհետևեն նրանց, ու նորից իրավունք կունենանք ասելու՝ պատիվ ունեմ ու հանուն Հայաստանի Հանրապետության»:

«ՉԻ». Սխալ է այն մտայնությունը, թե իշխանության կորուստը վատ հետևանքներ է ունենում ամբողջ կյանքում պաշտոն ունեցածի հոգեկան աշխարհի վրա: Համենայնդեպս Գասպարյան Վովան իր հրապարակախոսություններով հակառակն է ապացուցում. մարդը արդեն գրեթե փիլիսոփա է դարձել: Եվս մի երկու նման ֆեյսբուքյան գրառում, և անգամ Գոգյանը չի կարող նրան խանգարել փիլիսոփայական ատենախոսություն պաշտպանել:

Բայց մինչ այդ հետաքրքիր է հասկանալ՝ Մարտի 1-ին Գասպարյան Վովան հանցագո՞րծ էր, թե՞ ընդամենը հանցակից:

Երբ ոստիկանապետ էր՝ կեղծված ընտրությունների ժամանակ հանցագո՞րծ էր, թե՞ ընդամենը հանցակից:

Երբ ոստիկանապետ էր և ոստիկանությունից յուրացվել էին միլիարդավոր դրամներ, ինքը հանցագործության մասնակի՞ց է եղել, թե՞ ընդամենը հանցակից:

Երբ ռազմական ոստիկանապետ էր և աշխատակիցներին գործուղում էր ծառայելու Սաշիկ Սարգսյանին, ինքը հանցագո՞րծ էր, թե՞ ընդամենը հանցակից:

Գասպարյան Վովայի համար տեքստ գրողը պետք է զրկվի հոնորարից: Սարդարապատի ժամանակ չկար հայկական իշխանություն, և միայն ճակատամարտի արդյունքներով է ստեղծվել անկախ պետություն իր իշխանությունով:

Հույս ունենք, պետության մարդիկ ասելով` Գասպարյանը նկատի չունի Արշակին: Հույս ունենք, որ նկատի չունի «Նասկի» մականունով ոստիկանին նույնպես: Համենայնդեպս իր պաշտոնավարման ժամանակաշրջանում ինքը նրանցից էր պատիվ առնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1616 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ