«Գիտելիքը նախ և առաջ անվտանգություն է բոլոր առումներով, ինչը մղում է խոր և համոզիչ հաղթանակների», գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ հղած իր ուղերձում։
Եթե գիտելիքը «մղում է խոր և համոզիչ հաղթանակների», ենթադրաբար՝ գիտելիքի բացակայությունն էլ հանգեցնում է խոր և համոզիչ պարտությունների, հետևաբար՝ դատելով այս իշխանությունների գործունեության արդյունքներից, բարձրաստիճան պաշտոնյաները համատարած տգետներ են։
Բայց միայն այս հարցում չէ, որ պրն Սիմոնյանն իրավացի է։ Գիտելիքն իսկապես էլ նախ և առաջ անվտանգություն է։ Օրինակ՝ եթե ՀՀ քաղաքացիները ժամանակին դպրոցում լավ սովորած լինեին և հասկացած լինեին «Քաջ Նազարը» հեքիաթը, հաստատ Նիկոլ Փաշինյանի նման մեկին չէին կարգի վարչապետ, և արդյունքում այսօր բոլորիս անվտանգության մակարդակն այլ կլիներ՝ «բոլոր առումներով»։