Շուրջ 2 տարի 8 ամիս է, ինչ լսում ենք, որ իշխանությունները ցանկություն ունեն բարեփոխելու դատական համակարգը: Ինչ անուն ասես, որ չդրեցին այդ գործողություններին՝ է՛լ վեթինգ, է՛լ բարեվարքության նոր կանոններ, է՛լ կոռուպցիայի դեմ պայքար: Բայց սայլը տեղից չի շարժվում: Չի շարժվում անգամ այն պարագայում, երբ պետությունն այդ ուղղությամբ տրամադրվող գումարների շեշտակի աճ է գրանցում, այդ թվում՝ օգտագործելով միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող գրանտները:
Կարելի է վերջին փորձարկումն անել, և եթե դա էլ չօգնի, ձեռք քաշել այս իշխանությունների՝ դատական համակարգը բարեփոխելու հնարավորությունից:
Քանի որ Մարտի 1-ի դատավարությունը երկրի թիվ մեկ դատավարությունն է, ապա դատավոր Դանիբեկյանին, մեղադրանքը պաշտպանող դատախազներին, դատարանի անվտանգությունը և կարգուկանոնը պահպանող աշխատակիցներին մեկ ամսով գործուղել Մոսկվայի Սեմյոնովսկայա դատարան: Թող մոտիկից ծանոթանան, թե ինչպես պետք է դատել:
Եթե վերադառնալուց հետո էլ սկսեն քննել Քոչարյանի փաստաբանների միջնորդությունները նրա վոյաժների, դատախազի կամ դատավորի բաջանաղի հարևանի վերաբերյալ ինքնաբացարկների մասին, ապա կարճել գործը և դադարեցնել հայկական «Սանտա-Բարբարայի» հետագա նկարահանումները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: