...

Երեք հատ խիյար՝ իշխանությունների կողմից

Երեք հատ խիյար՝ իշխանությունների կողմից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Խոսքը վերաբերում է այն բանկային հաշիվներին, որտեղ գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից:

Ըստ դատական ակտի՝ կալանքը կշարունակի գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։

«ՉԻ». Հայաստանում այնքան էլ տարածված երևույթ չէ, բայց արտասահմանում տոտալիզատորները կարող են ցանկացած հարցի վերաբերյալ խաղադրույքներ վերցնել: Օրինակ, այնտեղ մարդը կարող է խաղադրույք կատարել, որ 2020 թվականի դեկտեմբերին Լուսինը կհարվածի երկրագնդին: 1-ը միլիոնի դիմաց հավանականությամբ երևի խաղադրույք կվերցնեին:

Բայց եթե մեկը գնար, թեկուզ մի դոլար խաղադրույք փորձեր կատարել, որ դատարանը կբավարարի Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը, ոչ ոք այդ խաղադրույքը չէր վերցնի, որովհետև դրա հավանականությունը հարյուր տոկոս է, այսինքն,՝այն հաստատ լինելու էր: Բոլորս էլ վստահ էինք, որ դատարանն այլ վճիռ չի կայացնելու:

Այսինքն, իշխանություններն արդեն դատական համակարգի վրա խաչ են քաշել, ընդունել են, որ դա նախկին իշխանությունների բոստանն է: Հերիք չէ, որ ընդունել են, մի հատ էլ իրենց կողմից այս բոստանում նոր խիյարներ են աճեցնում: Մի երեք հատ խիյար մեր աչքի առաջ ՍԴ-ում աճեցրին:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ