...

Նույնը կարելի է անել դատավոր Վազգեն Ռշտունու հանդեպ

Նույնը կարելի է անել դատավոր Վազգեն Ռշտունու հանդեպ

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, բավարարել է դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանի պաշտպանների բողոքը՝ նրա կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ և Օհանջանյանին ազատ արձակելու որոշում կայացրել: 

«ՉԻ». Ահա այսպես է լինում, երբ վեթթինգի և դատավորների բարեվարքության մասին առաջնահերթ օրինագծերի փոխարեն իշխանությունը թիթեռ է նկարում՝ զբաղված լինելով ծխողներին վտարանդի դարձնելու օրենսդրական մեխանիզմների մշակմամբ: Սույն դատավորը արդեն մեկ ու կես տարի է աջ ու ձախ տալիս է քաղաքական գնահատականներ, խառնվում ուրիշ դատավորների կողմից դատական որոշումներ գրելու գործին, բայց շարունակում է պաշտոնավարել և ծառայել Ռոբերտ Քոչարյանի շահերին: Իսկ ծառայում է, որովհետև ունի շատ ընդհանուր շահեր նրա և Արմեն Գևորգյանի հետ:

Նա այն դատավորներից է, որը, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել է առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման գրելուն, որով Քոչարյանը մայիսին ազատ արձակվեց, իսկ գործը գնաց ՍԴ: Այդ հրապարակումների վերաբերյալ կա անգամ հարուցված քրեական գործ: Բայց մինչև կքննեն, մարդը իր գործն անում է, ձեռքի հետ էլ հարցազրույցներ տալիս՝ բողոքելով, որ գործադիր իշխանությունը ճնշում է դատական իշխանությանը:

Ինչ վերաբերում է Վազգեն Ռշտունուն: Քանի որ նա գտնում է, որ որևէ հանցավոր արարք չկա դատավորին հետապնդելու մեջ, ապա կարելի է նույնը անել իր կամ իր կնոջ հանդեպ: Ցանկալի է՝ գիշերով: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2047 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ