ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է իրականացնում ՀՀ սահմանին, ինչի՞ է ուզում հասնել, սա կարո՞ղ է բերել ռազմական լայնածավալ գործողությունների, ասել է. «Անշնորհակալ գործ է՝ կանխատեսում անել՝ կարող է բերե՞լ, թե՞ ոչ»:
«ՉԻ». Ճիշտն էլ դու ես անում, որ խուսափում ես պատասխանել:
Եվ ընդհանրապես, ինչ էլ հարցնեն՝ տնտեսության, բանակի, ներքին քաղաքականության մասին, միշտ էլ պատասխանի մեջ կանխատեսման պահ կա, իսկ դա անշնորհակալ գործ է, հետևաբար, պետք չի պատասխանել:
Դրա համար պետք է այնպիսի հարցեր տալ, որ պատասխանելն անշնորհակալ գործ չլինի: Օրինակ՝ այսօր արևը լա՞վ է տաքացնում: Այս կարգի հարցերին հաստատ կպատասխանեն: