...

Հասնինք Քվեբեկ, մտնինք Լոս

Հասնինք Քվեբեկ, մտնինք Լոս

ԱԺԲ անդամ, քռագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Քոչարյանենք, սերժենք (արթուրենք), խզմալյանենք, շիրինյանենք, բաբաջանյանենք և այլ «հայրենասերք մեծ», բան չունե՞ն ասելու Բերձորի մասով, Աղավնոյի ու Սուսի մասով: 

Թե չէ միայն Բևեռն է բղավում այս հարցի մասին ու միայն Բևեռն է գործ անում` չունենալով որևէ լծակ:

Վաղը էլի հայրենի՞ք են «փրկելու»: Հանձնելով լուռ համաձայնելով` երկի՞ր են «փրկելու»»:

«ՉԻ». Վայ, գետինը մտնեն էդ քոչարյանենք, սերժենք (արթուրենք), խզմալյանենք, շիրինյանենք, բաբաջանյանենք... յեքա մարդիկ եք, հելեք փողոց, մի քիչ բղավեք: Ամոթ է, տարածքներ ենք կորցնում, պետք է հնարավորինս շատ բղավել: Մի խնայեք ձեզ, մինչև կոկորդը ցավելը պիտի ղժղժաք: Բարձրախոսով է, ինչով է, քնահարամ արեք աշխարհին:

Օրինակ վերցրեք ԱԺԲ-ից: Մի հատ նայեք՝ ոնց են գործ անում, ինչքան բան են ասում Բերձորի ու Աղավնոյի մասով: Մենակ անցած շաբաթ աժբականները Լոս-Անջելեսի ռեստորաններում 7 հատ բղավոց-երեկույթ են անցկացրել, 4 հատ էլ ղժղժոց-ճաշկերույթ: Հանուն մեր ազգի տեսեք՝ ինչ զոհողությունների են գնում: 

Չի կարելի է լուռ համաձայնվելով երկիր փրկել: Չկա-չկա, գոնե բղավելով փրկեք, թեկուզ՝ Ամերիկայից ու Կանադայից: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1435 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ