«Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործման և իրենց խոստումներին հակասող ճանապարհով։ Այդ ճանապարհը բերել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի նվազեցմանը, պետական կառավարման համակարգի անարդյունավետ գործունեությանը: Չկա պետության զարգացման տեսլական, չկան առողջ քաղաքական օրակարգ ու տնտեսական զարգացման իրատեսական ծրագրեր»,- հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«ՉԻ». Նշենք, որ սույն պարոնն այս հայտարարությունն արել է երեկ, Սեդրակ Քոչարյանի կազմակերպած գաղտնի հավաքին մասնակցելուց հետո: Երևի լսել է Քոչարյանի որդու աշխարհաքաղաքական դատողություններն ու հանգել նման եզրակացությունների: Տեսնես ինքն է վճարե՞լ, որ մասնակցի քաղաքագիտության գուրու Սեդրակի մաստեր կլասին, թե իրեն են վճարել նման տեքստեր տիրաժավորելու համար:
Հանրային խորհուրդն ընդամենը խորհրդակցական մարմին է, օժտված չէ օրենքներ և որոշումներ ընդունելու իրավասությամբ: Այսինքն՝ պետք է խորհրդակցական ծառայություններ մատուցեն գործող իշխանություններին:
Եթե Վազգեն Մանուկյանը գտնում է, որ Փաշինյանն ու նրա կառավարությունը գնում են լրիվ այլ ճանապարհով, իրեն ինչն է պահում Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում: Խորհրդականները, երբ տեսնում են, որ իրենց խորհուրդները լսելի և ընդունելի չեն, հրաժարական են տալիս: Բայց Վազգեն Մանուկյանը շարունակում է պաշտոնավարել և իր պաշտոնը ծառայեցնել նախկին ռեժիմի ռևանշի գործին:
Սերժ Սարգսյանի դիպուկ բնորոշմամբ, վերջին իդիոտը պետք է լինել չհասկանալու համար, որ նախորդ ռեժիմն էր Արցախի անվտանգությունն աննախադեպ իջեցրել: Վերջին դհոլն է պետք լինել չգիտակցելու համար՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեության անվան տակ միայն համակարգային կոռուպցիան էր դրված: Վերջին հաճախորդը պետք է լինել չխոստովանելու համար, որ իր գործատուները պետության զարգացման տեսլական երբևէ չեն ունեցել: Նրանց միակ տեսլականը հայրենիքը թալանելն է եղել:
Թեպետ մեղքի բաժին ունի նաև Նիկոլ Փաշինյանը: Ինչո՞ւ էիք այս պերսոնաժին վերանշանակում: Թող գործազուրկ դառնար ու գնար Արամ և Մենուա Հարությունյանների, Գառնիկ Իսագուլյանների ու Շարմազանովների պես դատարանների առջև պաստառ պահեր՝ «Խեռոս Քոչարյան» տեքստով:
Ամենևին չենք զարմանա, եթե Փաշինյանը ևս մեկ ներողություն խնդրի Մանուկյանից ՝ վստահության ռեսուրսը սպառելու և տեսլական չունենալու համար: