...

Հավը սերուցքային սոուսի մեջ

Հավը սերուցքային սոուսի մեջ

Ներկայացնում ենք ֆրանսիական խոհանոցից հերթական ուտեստը՝ հավը սերուցքային սոուսի մեջ: 

Բաղադրիչները

  • 1,5 կգ քաշով 1 հավ
  • 100 գ կարագ
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 10 խոշոր շամպինյոն
  • 2 պճեղ սխտոր
  • 1 բաժակ սպիտակ չոր գինի
  • 1 լ սերուցք՝ 20 տոկոս յուղայնությամբ
  • կանաչիների փունջ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Հավը հավասար կտորների բաժանեք: Մեծ թավայի մեջ դրեք կարագը, ապա՝ հավի կտորները, աղ ու պղպեղ արեք:
  2. Սոխը 4 մասի բաժանեք: Շամպինյոնները մաքրեք թաց կտորով, ոտիկները հեռացրեք, գլխիկները 4 մասի բաժանեք: Տեղադրեք թավայի մեջ:
  3. Սխտորը ճզմեք, ավելացրեք հավի կտորներին ու շամպինյոններին: Թավան դրեք ուժեղ կրակի վրա, տապակեք հավը, մինչև ոսկեգույն երանգ ստանալը, յուրաքանչյուր կողմը մոտ 5 րոպե:
  4. Լցրեք սպիտակ գինին, խառը կանաչիների փունջը, հասցրեք եռման աստիճանի, կրակը թուլացրեք, պատրաստեք ևս 2-3 րոպե ու ավելացրեք սերուցքը: Փակեք կափարիչը և 30 րոպե շոգեխաշեք:
  5. Թավայից հանեք հավի կտորները: Սոուսը հարեք բլենդերի մեջ: Ստուգեք աղն ու պղպեղը: Հավի կտորները տեղադրեք տաք, խորը ափսեի մեջ, վրան լցրեք սոուսը:

Խորհուրդ. Կանաչիների փունջ ասելով՝ նկատի ունեցեք 3 ճյուղ ուրց, մի քանի ճյուղ մաղադանոս, 1 դափնու տերև:

«Չորրորդ իշխանություն», 13, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ