Թվում է, թե եփած ոսպը պարզ գյուղական ուտեստ է, բայց ֆրանսիացիները նրան ազնվականություն են հաղորդել՝ հոտավետ բույսերի մի ողջ փունջ ու մի գդալ մանանեխ ավելացնելով:
Ոսպը շատ սիրել ու գնահատել են դեռ հին գաղիացիները, հույներն ու հռոմեացիները: Նրանք շատ լավ իմացել են, որ այս հագեցնող ուտեստը ուժի ու էներգիայի աղբյուր է, իսկ ավելի կոնկրետ՝ հարուստ է վիտամիններով ու սպիտակուցներով:
Բաղադրիչները
- 300 գ խոշոր ոսպ
- 1-2 միջին չափի գազար
- 1 միջին չափի գլուխ սոխ
- 1 կապ նեխուր
- 3 պճեղ սխտոր
- 3-4 ճյուղ մաղադանոս
- 2 ճյուղ ուրց
- 4-5 կոկոն մեխակ
- 1-2 դափնու տերև
Սոուսի համար
- 1 թ.գ. մանանեխ
- 1 ճ.գ. կարմիր գինու քացախ
- 3-4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- աղ
- աղացած սև պղպեղ
- 2-ական ճյուղ մաղադանոս, թարխուն և ռեհան
Պատրաստման եղանակը
- Մաքրեք սոխը, առանց կտրելու նրա մեջ մտցրեք մեխակի կոկոնները: Սխտորն առանց մաքրելու դանակի կոթով մի փոքր ճզմեք: Գազարը մաքրեք ու կտրտեք մանր քառակուսիների ձևով:
- Կաթսայի մեջ 1 լիտր սառը ջուր լցրեք, ավելացրեք սխտորը, սոխը, նեխուրը, դափնու տերևը, մաղադանոսի և ուրցի ճյուղերը:
- Ավելացրեք ոսպը, հասցրեք եռման աստիճանի, եփեք մինչը պատրաստ լինելը՝ 20-40 րոպե:
- Եփելու ավարտից 10 րոպե առաջ ավելացրեք գազարը: Քամեք եփած ոսպը, հեռացրեք սոխն ու խոտաբույսերը:
- Եփած սխտորը մաքրեք կեղևից, ճզմեք, դարձրեք շիլայանման զանգված:
- Սոուսի համար կանաչիներից հեռացրեք ցողունները, տերևները մանր կտրատեք: Բոլոր բաղադրիչները խառնեք սխտորի շիլայանման զանգվածի հետ ու ավելացրեք տաք մանանեխին:
Խորհուրդ: Ոսպի սիրահարները հիացած կմնան այս աղցանից: Այն կարելի է մատուցել որպես առանձին ուտեստ կամ որպես խավարտ՝ սպիտակ մսի հետ: Ցանկության դեպքում կարող եք նույնը աղցանը ոսպի փոխարեն կարմիր լոբիով պատրաստել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020